Երևանի ավագանին դեկտեմբերի 21-ին արտահերթ նիստ է նանում։ Օրակարգում է 11 հարց․
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4) Գույք նվիրաբերելու մասին:
5) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
6) Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7) Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N11-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8) Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 23-ի N3532-Ա որոշումը և «Արևամանուկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
9) «Երևանի հ.159 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
10) Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին:
11) Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
Ավագանու նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը