Մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը և երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին ուժի մեջ թողեց Առաջին ատյանի վճիռը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ։ Քոչարյանի փաստաբանները դա համարում են քաղաքական որոշում։
Հիշեցնենք, որ օրերս հրապարակված գաղտնալսման մեջ ԱԱԾ, ՀՔԾ տնօրեններն ու ՀՀ վարչապետը խոսում են Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մտքեր պատասխաններից։
Հայկ Ալումյան
Պարոն Քոչարյանը չսպասելով մինչև դատարանը որոշումը կուղակի քննիչին, քննիչը որոշում հանդերձ կգա իր հետևից ինքը որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող Երևան կենտրոն ՔԿՀ և ինքը տվյալ պահին այնտեղ է և սպասում է մինչև քննիչը կգա:
Բնականաբար դիմելու ենք Եվրոպական դատարան, ընդ որում Վճռաբեկ դատարան դիմելուն զուգահեռ, որովհետև Վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան:
Ռուբեն Սահակյան
Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, պետք է պատասխանեն առնվազն մի քանի հարցի, առաջինը անձեռնմխելիության հետ կապված, առաջին հերթին պետք է պարզել՝ արդյոք 2008 թվականին Քրեական օրենսգրքում եղել է մի նորմ, որը եղել է Քրեական օրենսգրքով հետապնդելի, սա քրեական իրավունքի առաջին սկզբունքն է՝ եթե արարքը չի համարվում հանցագործություն, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Վիկտոր Սողոմոնյան
Այսօր վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Հրաչ էր, Վաչե էր, էն որ ուզեր չուզեր կալանքը պետք է տար, այդ որոշումը թողեց ուժի մեջ, այն բոլոր խոսակցությունները, որ մենք լսում էինք վերջին օրերին, երկու ամիս, զարմանում էինք, որ այս աստիճան կարելի է թքած ունենալ հասարակության կարծիքի կամ հասարակության վրա, այսինքն ուղղակի ինչ-որ նեղ անձնական շահերից, գուցե անձնական դրդապատճառներից ելնելով որոշել, որ ՀՀ երկրորդ նախագահին պետք է կալանավորել, այսինքն ուզի չուզի պետքա փակել, որ ինքը ինչ-որ ցուցմունքներ տա:
Ռուբեն Սահակյան
Ես և իմ կոլեգաները, 2000-ի չափ փաստաբաններ ևս հասարակության անդամ ենք և մենք էլ էինք սպասում, որ պետք է լինեին դրական փոփոխություններ, բայց այդ փոփոխությունները չեղան, մեզ ուղղակի խաբեցին և այդ խաբելու ապացույցը գտնվում է այսօրվա դատարանի որոշման մեջ:
Հայկ Ալումյան
Այսօր ժամը 16:00-ին հրապարակվեց մի որոշում, որի հիմքում իրավական որևէ բաղադրիչ չկա, ինքը ամբողջովին հիմնված է սպառնալիքների վրա: Եվ ցավոք գործը ամենասկզբից հանձնարարվել էր մի դատավորի, որը սպառնալիքների նկատմամբ առավել խոցելիներից մեկն է, այսինքն այն դատավորներից է, որ շատ քիչ շանսեր ունի դիմակայելու սպառնալիքներին: Մենք հասկանում էինք, որ տվյալ դատավորը ներքին ուժ չի ունենա դիմակայելու, մեր կանխատեսումները, ցավոք, իրականացան:
Ռուբեն Սահակյան
Դատավոր Ազարյանին չհամեմատեք Հրաչիկ-վաչիկի հետ: Որպես ապացույց ընդամենը մտեք helpcourt.am կայքը, որտեղ փաստաբանները գնահատում են դատավորներին, տեսեք որ տեղի վրա է Ալեքսանդր Ազարյանը և որ տեղի վրա է գտնվում Վաչէ Մարգարյանը, չգիտեմ որ տողի վրա է գտնվում Ռուբիկ Մխիթարյանը: Քաղաքացիական արիության մասին է խոսքը, մեկը ունի, մյուսի մոտ բացակայում է:
Հայկ Ալումյան
0038 հրամանը չի կարող դրվել կալանավորման համար անհրաժեշտ ապացուցման ենթական հանգամանքներից որևէ մեկի հիմքում: Մեզ թույլ չեն տալիս ձեզ ցույց տալ այդ փաստաթուղթը, իսկ ՀՔԾ-ն ցույց է տալիս այն, ինչ ուզում է: Ես հերթական անգամ կդիմեմ ՀՔԾ, որ մեզ թույլ տա ձեզ ցույց տալ 0038 հրամանը: Այդ փաստաթուղթը այդ վիճակով չի կարող համարվել հրաման, որովհետև դրա վրա բացակայում է ամսաթիվ, տարեթիվ, չկա հերթական համար: Ինչքան շատ դուք դրա մասին իմանաք, այնքան կհամոզվեք, որ մեղադրանքի որևէ դրվագ կամ կալանավորման հետ կապված որևէ հանգամանք հաստատվել չի կարող: Այդ հրամանի մեջ ոչ մի բան չկա, որը կարող էր մեկնաբանվել պարոն Քոչարյանի դեմ:
Հայկ Ալումյան
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին լրատվամիջոցով մեկ շաբաթ առաջ հրապարակված տեղեկությունը ամենևին էլ պատահակնություն չէր: Տեղեկատվությունը, որ գործը լուծվելու էր այդ ձևով, լրատվամիջոցը չէր կարող պարզապես գուշակել, դա հնարավոր չէր կանխատեսել, դա պետք էր միայն իմանալ նախապես: Դա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի այն դատական նիստը, որի ժամանակ իբրև թե մանրամասնորեն լսեցին մեր դիտարկումներ, դատախազության դիտարկումները, դա պարզապես մի բեմադրություն էր, որոշումը վաղուց արդեն կար: Հետո դրան հետևեց մի տեղեկատվություն էլի նույն լրատվամիջոցով, որ դատավորը վիճակահանությամբ է որոշվել, պարզվեց դա էլ էր ճիշտ: Հետո ամսի մեկին պարզապես չնշանակեցին դատական նիստը, որ հրապարակումը ամբողջովին չհաստատվեր:
Ռուբեն Սահակյան
ՀՔԾ պետը հիմարություն է ասել։
Հայկ Ալումյան
Էնպես էին բացատրել, քննարկեցին, մեկնաբանեցին, վերջում հանրությանը հրամցրեցին, թե «դատավոր Հրաչ» ասելով նկատի են ունեցել քննիչ Հրաչ Մուշեղյանին։ Դուք դրան հավատո՞ւմ եք։ Հետո երկրորդ ձայնագրության մեջ երևաց, որ հենց դատավորին նկատի ունեն։
Ռուբեն Սահակյան
Վարչապետը վերջին լայվում ասեց՝ ես ԱԺ-ում 20 րոպե ելույթ ունեցա և ասեցի։ Իսկ ի՞նչ էր ասել ինքը, ասել էր, մեջբերեմ․ «Որից հետո ստացել եմ էլի զանգեր ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն է տրիվոգա դրել, տարբեր բաներ են ասում, ընդ որում՝ ասում են՝ գործը ջուր ա, տակը բան չկա»։ Եթե Հրաչիկ-Վաչիկն ա՝ քննչական խմբի ղեկավարը, ուրեմն Հրաչիկն ա ասել, որ գործը ջուր ա։ Եթե դատավոր Մարգարյանն ա, ուրեմն դատավոր Մարգարյանն ա ասել, որ գործը ջուր ա։ Ուրեմն կա մի անձ դատական համակարգից, որ մեր նման կարծում է՝ գործը ջու ա, տակը բան չկա։
Վիկտոր Սողոմոնյան
Եթե մենք նախորդ անգամ վստահ էինք, որ նախագահ Քոչարյանն ազատ է արձակվելու, վստահ էինք, որ այս գործը շինծու է, վստահ էինք, որ սա քաղաքական հետապնդում է, հիմա ավելի վստահ ենք։ Հիմա վստահ ենք ոչ միայն մենք, այլև բազմաթիվ մարդիկ՝ ի հեճուկս նրանց, ովքեր սովոր են խոսել ամբողջ ժողովրդի անունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը