Դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստին մասնակցելու համար գրանցվել է 11 պատգամավոր, քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ պետք է սպասեն 4 ժամ: ԱԺ-ում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է քառօրյա նստաշրջանը, սակայն քվորում չապահովվեց և նիստը չկայացավ: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն երեկ գրանցվել էր 26 պատգամավոր։
Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Դատախազությունից հայտնում են, որ ապացույցները բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը