Նոյեմբերի 23-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ տնտեսական իրավիճակին։ Պաշտոնակատար Խաչատրյանն ասաց, որ հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել տնտեսական աճի, ներդրումների ցուցանիշի վրա, մանավանդ որ հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկա մուտք գործելու հնարավորության ավելացում և հավասար մրցակցություն․ «Սրանք այն գործոններն են, որոնք կարող են եւ պետք է ապահովեն բարենպաստ միջավայր: Երկարաժամկետ առումով սա կունենա իր ազդեցությունը: Հեղափոխության ազդեցությունը պետք է դիտարկել երկարաժամկետ տեսանկյունից, ոչ թե կարճաժամկետ»։
Տնտեսական աճի ցածր ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Նախարարի խոսքով, առաջին հերթին խնդիրներն են, որոնք առաջ են եկել լեռնահանքարդյունաբերության ոլորտում՝ հանգեցնելով ընկերություններից մեկի փակման։ Նա չի բացառում, որ դեկտեմբերի վերջին կարող է ծագել մի իրավիճակ, երբ տնտեսական աճը կարող է նույնիսկ 6 տոկոսից ցածր լինել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը