Ազգային ժողովը նոյեմբերի 22-ին վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այնուհետև կքննարկվի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Այնուհետև քննարկված նախագծերը կդրվեն քվեարկության, այդ թվում նաև 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը