2017 թվականի ընթացքում տարածաշրջանում իրականացվել է ընդհանուր թվով 54 բարեփոխում՝ դրան նախորդած տարվա 43-ի դիմաց: Տարածաշրջանի գրեթե բոլոր 23 տնտեսություններն իրականացրել են բարեփոխումներ, որոնք օգնում են աշխատատեղերի ստեղծմանը և մասնավոր ձեռնարկատիրության խթանմանը: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի խմբի հոկտեմբերի 31-ին հրապարակած՝ «Գործարարություն 2019. ուսուցում բարեփոխման համար» զեկույցում:
Ըստ զեկույցի՝ 2018 թվականին Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն է՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ: Նախկինում հրապարակված վարկանիշում առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված՝ գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են:
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ www.doingbusiness.org կայքում:
Առաջարկում ենք դիտել ՀԲ-ի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը