18 09 2018

Ինչո՞ւ էին եկել, ի՞նչ տարան, և ինչ կանի Yerevan.Today–ը. խմբագրի ասուլիսը՝ աղմկահարույց խուզարկության վերաբերյալ



Ինչո՞ւ խուզարկումներ արվեցին Yerevan.Today կայքում, ի՞նչ նպատակով, ի՞նչ էին փնտրում քննչական մարմինները և ինչ գտան։ Սեպտեմբերի 18-ի մամուլի ասուլիսի ընթացքում կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հրապարակեց Yerevan.Today-ում սեպտեմբերի 17-ին անցկացված խուզարկության արդյունքները և պատասխանեց լրատվամիջոցների հարցերին։

Ներկայացնում ենք մամուլի ասուլիսն ամբողջությամբ, ինչպես նաև մի քանի մտքերի սղագրություն՝ պատասխաններից։

Փաստաբանն արձանագրել էր 7 խախտում:

Խուզարկությունը սկսել են առանց փաստաբանի: Սկսելուց մի քանի րոպե անց եկավ փաստաբանը, բայց նրանք ներս չէին թողնում՝ ասելով՝ ուշացել ես։ Հեռախոսազանգից հետո թույլատրեցին, որ փաստաբանը ներս մտնի: 2-րդ փաստաբանին ևս զանգից հետո են ներս թողեցին:

Քննչական հատուկ գործողություն իրականացնող անձինք ամբողջ ընթացքում կապի մեջ էին ինչ-որ պաշտոնյայի հետ: Իրավապահները եկել էին փնտրելու ապացույցներ՝ արդյոք իրավապահ մարմիններին գաղտնալսելու ձայնագրությունը առաջինը մեր մոտի՞ց է տարածվել, թե՞ ոչ, մինչդեռ խուզարկել են ամեն ինչ. նյութեր, ռեզյումեներ, հայտարարություններ և այլն:

Նրանք նայել են մեր բոլոր ֆինանսական թղթերը, որոնք կապ չունեին գործի հետ: Խուզարկություն իրակացնող խումբն ասում էր, որ փաստաբաններն ի տարբերություն իրենց,  ներսուդուրս չեն կարող անել: Կիրակի օրվանից կայքի վրա DDos հարձակումներ են տեղի ունեցել, և նյութեր տեղադրելու փորձ է արվել: Շատ մեծ որս են կուլ տվել և մարսողական համակարգի խնդիրներ կունենան: Ճնշումները ոչ միայն մեր կայքի վրա են, այլ՝ ընդհանուր ազատ մտքի նկատմամբ կա ճնշում:

2014 թ. կայքի բացվելուց հետո մեզ կապել են բազմաթիվ մարդկանց հետ, նախ՝ Հրանուշ Հակոբյանի հետ, որովհետև նույն հարկում էինք, հետո հայտի ընկերության հետ, քանի որ լոգոյի գույները նույնն էր, հետո Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ հորեղբայրս է, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ մեր և իր գրասենյակները գտնվում են նույն շենքում: Խուզարկությունից հետո տարել են համակարգիչների կոշտ սկավառակներն ու իմ համակարգիչը: Պատրասատվում ենք դիմել մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հայաստանյան և միջազգային կառույցներին:

Սա օրինակ է, որ «դաս տան» ազատ խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ