18 10 2023

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ



 

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Նոր Նորքի նստավայրում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, տեղի է ունենում Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկումը։

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը հետաձգելու՝ հիմնավորելով, որ ծանոթ չէ գործի նյութերին: Դատավորը, սակայն, որոշել է, որ նիստը պետք է կայանա։

Նշենք, որ մեկ ամիս առաջ ևս նույն դատավորին էր մակագրվել կալանքի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը միջնորդել էր ինքնաբացարկ հայտնել, քանի որ Մասիս Մելքոնյանը խիստ քաղաքականացված է և Լևոն Քոչարյանի հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ընդգծված վատ գրառումներ է արել։ Սակայն դատավորը, որ մինչև դատավոր դառնալը ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցության անդամ էր, հրաժարվել էր ինքնաբացարկ հայտնել։

Դատական նիստը դռնփակ է։

Մանրամասները՝ ՈւՂԻՂ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ