Բաքուն թույլ չի տալիս օգոստոսի ողբերգական վթարի հետեւանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխել։ Այդ կապակցությամբ ակցիա է Երևանում Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց։
Պահանջում են քայլեր ձեռնարկել Հելեինի մարմինն Արցախ տեղափոխելու համար։
Հիշեցնենք, Հելեն Դադայանը ողբերգական վթարի արդյունքում 11 զոհերից մեկն է։
Օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել էին «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։
Միկրոավտոբուսում Հայաստանից Արևմտյան Հայաստան մեկնած զբոսաշրջիկների էին։
Բողոքի ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը