09 08 2023

Քննվում է ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. ՈւՂԻՂ



 

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում՝ դատավոր Նարեկ Բադալյանի նախագահությամբ, քննվում է ՀՅԴ անդամ  Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 11-ին քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, իրեն մեղավոր չի ճանաչում։

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ