«ՀայաՔվե» նախաձեռնության անդամներն ասուլիս են հրավիրել՝ հրապարակելու համար ստորագրահավաքի միջանկյալ տվյալները՝ մասնակցության թիվը, և այլ մանրամասներ ընթացքի մասին։
Հիշեցնենք՝ 50 հազար քաղաքացու ստորագրության դեպքում «Հայաքվե»-ն հանդես կգա օրենսդրության փոփոխության նախագծով՝ 10-15 տարվա ազատազրկում նախատեսելով նրանց համար, ովքեր Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու որոշում կընդունեն:
Ստորագրահավաքը կավարտվի օգոստոսի 19-ին։
Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը