Փաստաբաններն այսօր՝ հունիսի 26-ին, գործադուլ են անում՝ ի նշան փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնությունների դեմ բողոքի։
Փաստաբանների պալատում տեղի է ունենում ասուլիս-քննարկումը, որի թեման պետական իրավասու մարմինների ոչ համարժեք արձագանքն է (արձագանքի բացակայությունը) փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում կիրառվող բռնությունների վերջին դեպքերի առնչությամբ:
Ասուլիս-քննարկմանը կհետևի երթ՝ Պալատի վարչական շենքից դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ վերջերս փաստաբանի նկատմամբ կիրառվել էր բռնություն: Փաստաբանները բաժնի պետին փոխանցելու են իրենց խորհրդանշական նվերը:
Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը