07 06 2023

Հարկային, ՍՊԸ, ընդերքի մասին օրենքները փոփոխում են․ ՈւՂԻՂ



 

Նիստ է հրավիրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Օրակարգում հետևյալ հարցերն են․

  • «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ
  • «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ
  • Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ
  • Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվության հաստատում

Նախագծերը ներկայացնելու համար խորհրդարան են եկել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

ԱԺ հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ