Կոռուպցիայի մասին, որ էդպես շատ են խոսում, ես ընդհանրապես չեմ գտնում, որ դպրոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչին, երաժշտական դպրոցի տնօրենին ու էդպիսի մարդկանց… գիշեր- ցերեկ հարյուրների, հարզարների հասնող մարդկանց պատժում են: Իսկակական կոռուպցիոներներին, որոնք այս երկիրը ամբողջությամբ օֆշորներում գրանցել թալանում են…Հիմա որ դուրս գաք փողոց, հոգեկան հիվանդանոց մտնեք, ասեք ո՞վ է էս երկիրը թալանել՝ ձեզ մի քանի անուն կասեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը։
«Թողել են գել ու գազանին, ընկել են բանի հետևից: Հիմա անպայման ուզում եք Ղուկասյան Վարդանից իմանանք: Բոլորն էլ լավ գիտեն: Փողոցում որ պտտվես՝ կասեն ով է էսօրվա կոռուպցիոները, որ երկիրը էս վիճակին են հասցրել: Ամբողջ ընդերքը տեսեք ում ձեռքին է, ստրատեգիական նշանակություն ունեցող, ամենաշահութաբեր կառույցների տերերը ովքեր են, դրանց չեմ ասում բանտարկել: Վերցնեն, դարձնեն պետական սեփականություն, երկրի բյուջեն 3-4 անգամ ավելացնեն, մարդկանց վարդի պես պահեն, ուրիշ բան չկա անելու»,- ասաց Ղուկասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը