20 04 2023

Դատական նիստ՝ Միկա Բադալյանի քրգործով․ ՈւՂԻՂ



 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում դատական նիստ «Ազատագրում» շարժման համահիմնադիր Միկա Բադալյանի գործով։

Հիշեցնենք, որ Միկա Բադալյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2022 թվականին՝ այն բանի համար, որ չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում գրել էր, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։

Միկա Բադալյանը կալանավորվել էր, ամիսներ անց՝ ազատ արձակվել։

Դատական եզրափակիչ նիստը՝ ուղիղ միացմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ