Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվական կենտրոնը կազմակերպել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ մամուլի ասուլիս։
Բանախոսներն են՝
-Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյան (միանալու է առցանց)
-Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան (միանալու է առցանց)
«Արմենպրես» լրատվական գործակալության տաղավարում լինելու են՝
-Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը
-Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը
Առաջարկում ենք ասուլիսին հետևել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը