Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է «Սիլվայի գործի» քննությունը։
Վերջին երկու անգամ նիստերը հետաձգվել էին թարգմանությունների պատճառով։
Անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան։ Ուղարկել էր թարգմանված եզրույթների իմաստաբանական յուրահատկությունների վերաբերյալ պարզաբանումներ։ Հետո կողմերը հայտարարեցին, որ թարգմանությունը սխալ է արված։ Նիստը հետաձգվեց երկու շաբաթով։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը