«Համախմբում» նախաձեռնությունը, կառավարության շենքի դիմաց, բողոքի գործողություն է իրականացնում։ Նախօրեին տարածված հայտարարությամբ նշվում է․ «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից։
Մի՛ եղեք անտարբեր,
Մի՛ սպասեք, մինչև ողբերգությունը ձեր տուն մտնի,
Միացե՛ք մեր բողոքին»,-ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը