Նոյեմբերի 10-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղի է ունենալու նորընտիր ավագանու առաջին նիստը: Հիշեցնենք, որ ընտրություններում Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը ստացել էր ձայների 51 տոկոսը, հիմնական մրցակիցը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 39 տոկոսը։
Հարություն Մանուչարյանը ընտրություններից առաջ կալանավորվել էր, ամիսներ շարունակ բանտում էր, կալանքից ազատվել էր օրեր առաջ և հրաժարականի դիմում ներկայացրել:
Այսօր պարզ դարձավ նաև, որ իրավապահները նորից կալանավորել են Հարություն Մանուչարյանին:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը