12 10 2022

Ալավերդիում համայնքապետ են ընտրում. Ուղիղ



Ալավերդի համայնքի ավագանու առաջին նիստն է: Ավագանին այսօր համայնքապետ պետք է ընտրի:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լուր էր ստացվել այն մասին, որ համայնքում լարված իրավիճակ է: Երեկ երեկոյան ոստիկանական ուժեր են բերվել Ալավերդի, որոնք ոստիկանական դետքեր են տեղադրել տարբեր տեղերում։ Երեկվանից հսկողության տակ է նաև համայքնապետարանի շենքը, ստուգվում են մեքենաները։ Այսօր ոստիկաններն արգելել են մաքրուհիներին մտնել սենյակներ և մաքրել։ Առավոտյան ոստիկաններն արգելել են աշխատակիցներին մուտք գործել իրենց աշխատավայրեր, մինչև իրենք չստուգեն սենյակները։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների ոստիկանների ներկայությունը պատճառաբանվում է օրեր առաջ ԱԵ կուսակցության ավագանու երկու անդամի զորակոչվելու ծանացուգիր ուղարելու և նրանց զինկոմիսարիատ չներկայանալու պատճառաբանությամբ։ ԱԵ-ն մեղադրում է իշխանություններին քվեարկությունը տապալելու և իրենց թեկնածուին համայնքապետ դարձնելու նպատակով ԱԵ-ի ավագանու երկու անդամի զորակոչելու համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ