Ինչպես տեղեկացրել ենք, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում համաժողովրդական հանրահավաք։
Նպատակը արցախահայության` հստակ և անզիջում դիրքորոշումը հասցնելն է միջազգային հանրությանը։
«Արցախը չի ընդունի և չի ճանաչի ոչ մի փաստաթուղթ` Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող»,- հայտարարել են ակցիայի կազմակերպիչները։ Այս պահին նրանք Արցախի նախագահական նստավայրի մոտ են և ժամանակ են տվել նախագահ Արայիկ Հարությունյանին՝ գալու և հարցրեին պատասխանանելու։
Առաջարկում ենք հետևել Արցախից օգտատեր Նարինե Գրիգորյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը