25 05 2022

«Դիմադրության» շարժման հանրահավաք-երթը՝ Գարեգին Նժդեհի հրապարակից․ ՈւՂԻՂ



Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունենում «Դիմադրության» շարժման հանրահավաք-երթը։

Նշենք, որ այսօր առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, շրջափակել շենքի մուտքերը։

Ցուցարարները փակել էին նաև նախագահականի նստավայրին մոտ Անվտանգության խորհուրդի շենքի մուտքերը։ Մոտ երեք ժամ այստեղ մնալուց հետո, «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթ անցկացրեցին։ ՀՀ–ում Եվրոպական միության դեսպանատան մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, թե ԵՄ դեսպանությունը «Դիմադրություն» շարժման ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը չի դատապարտում։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ