04 05 2022

Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով առաջին դատական նիստը. Ուղիղ



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով առաջին դատական նիստը: Գործը մակագրվել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ավարտվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման և այլ ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որով Հովսեփյանը մեղադրյալ է: Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ