29 04 2022

Օր 5-րդ․ «Դիմադրության» շարժման իրազեկման երթը Արամ Մանուկյանի արձանի մոտից․ ուղիղ



«Դիմադրության» շարժման հինգերորդ օրն է իրազեկման երթն է ընթանում Երևանում, այս անգամ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից:

Նշենք, որ շարժման առաջին իրազեկման երթը մեկնարկել էր Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից, մեկ այլ խումբ ոտքով Տիրգրանաշենից է գալիս Երևան, մյուս խումբը՝ Սարդարապատից, իսկ մյուսը՝ Ապարանից։ Միևնույն ժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ