Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը հայտնի «Սիլվայի գործ» անվանումով։
Հիշեցնենք, որ վերջին կայացած նիստի ժամանակ դատարանը սանկցիա էր կիրառել Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ։
Պաշտպան Լուսինե Սահակյանն, ի նշան բողոքի դատարանի գործողություններից, լքել էր դատական նիստերի դահլիճը։ Խնդիրը մեղադրանքի պարզաբանմանն էր վերաբերում։ Ե՛վ պաշտպանը, և՛ Արմեն Գևորգյանը պնդել են, որ մեղադրանքի մեջ կան պարզաբանման ենթակա արտահայտություններ։ Սակայն դատարանը գտել, որ մեղադրանքի էությունը պարզ է և որոշել է անցնել ապացույցների հետազոտման կարգին։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը