04 04 2022

«5165 շարժումը» պահանջում է ԱԺ-ից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը․ ուղիղ



5165 շարժումը պահանջագիրն է հանձնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին։

Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում:

«Ժամանակն է սթափ գնահատելու եղելությունը. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պատրանք է, որով փորձ է արվում բթացնել մեր հասարակության զգոնությունը։ Ավելին, Ադրբեջանի բոլոր գործողություններն ու հայտարարությունները վկայում են ավելի մեծ ախորժակի մասին՝ Սյունիք, Գեղարքունիք, Երևան և այլն։ Արցախի փրկությունը նաև Հայաստանի փրկությունն է։ Առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անվտանգ Հայաստան։ Հետևաբար Արցախի անկախության ճանաչումը հանուն Արցախի ժողովրդի փրկության և Հայաստանի ամուր անվտանգության ապահովման հրամայականն է։ «5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ»,-ասված է շարժման տարածած հայտարարությունում։։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ