Գործադիրն այսօր 52 հարց կքննարկի, որոնցից 4-ն է զեկուցվող։ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են տարբեր ոլորտային հարցեր, այդ թվում՝ պետական գաղնիք պարունակող տեղեկությունները նաև Հակակոռուպցիոն կոմիտեին վերապահելու , Ուժային կառույցներին՝ Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Քննչական կոմիտեին բյուջեից լրացուցիչ գումար հատկացնելու վերաբերյալ հարցեր։ Գործադիրը կքննարկի նաև տիեզերական ծառայության վերաբերյալ անելիքը․ օրինակ, թե՝ ինչպես կանխել աստերոիդների, գիսաստղերի վտանգը, հեռացնել տիեզերական աղբը և այլն։
Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը