22 04 2020

Դավիթ Շահնազարյան․ Կատարվում է հանցագործություն․ Լավրովը բացահայտեց «Փաշինյանի կետը»



Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն է։ Զրուցել վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի ուղիղ եթերների, երկրի ներսում մթնոլորտի վատթարացման, ղարաբաղյան բանակցությունների հիմքում փուլային տարբերակի, ստեղծված իրավիճակից ելքերի մասին։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում և «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում, իսկ ստորև մեջբերում ենք հատվածներ Դավիթ Շահնազարյանի պատասխաններից։

Ավելի քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը նայել է Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հինգ ժամ տևած նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը մաստեր կլաս է ցույց տվել և բացահայտել այդ քննիչ հանձնաժողովի ողորմելի վիճակը։ Եվ դա Փաշինյանին հունից հանել է։

Փաշինյանն ակնհայտորեն հասկանում է, որ ինքը տապալվել է այս համավարակի հետ կապված բոլոր ուղղություններով, նրա ջղաձգիգ եթերները դրա հետ են կապված։

Փաշինյանն արդեն երկու տարի է՝ իր խայտառակությունները թաքցնում է իր մյուս խայտառակությունների տակ․ ասում են, չէ՞, որ հանցագործները նոր դիակները թաքցնում են հին դիակների տակ։

Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ ինքն այն կետից չի տանում բանակցությունները, ինչ թողել է նախկին իշխանությունը։ Լավրովը, ըստ էության, բացահայտեց Փաշինյանի կետը, նա ասաց, որ կա փաստաթուղթ, որը սեղանին է դրվել 2019 թվականի ապրիլի 16-ին և հիմա գնում են այդ փաստաթղթի ստորագրմանը։ Երկու տարի շարունակ իշխանությունները ստել են, առաջին դեպքում վարչապետը, երկրորդ դեպքում՝ արտաքին գործերի նախարարը։

Ես բազմիցս ասել եմ, որ կատարվել է հանցագործություն Արցախի դեմ, որ Փաշինյանը սպասարկում է արտաքին ուժերի՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։

Ես ասել եմ, որ բանակցություններն ընդանում են տարածքային խոստումների դիմաց։ Դա քննարկվում է անցյալ տարվա ապրիլի 15-ից։ Զոհրաբ Մնացականյանը Լավրովին չհերքեց, չասեց, որ փուլային տարբերակ չկա, նույնսիկ չասեց, որ փաստաթուղթ էլ չկա։ Լավրովը բացահայտել է այն, ինչ կա։

Նախորդ տարի հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ պայմանավորվել են, որ պետք է լինի այսպես կոչված՝ խաղաղության նախաձեռնությունը, որ Հայաստանի հանրությանը պետք է պատրաստեն այն խաղաղությանը ինչի մասին Մամեդյարովն ասել էր։ Այսինքն, Ադրբեջանի կազմում է լինելու, անվտանգության երաշխիքներ․․․ Դրանից հետո հիշենք՝ ինչ հանդիպումներ են եղել՝ 2019թ․ ապրիլի 5-ին Մոսկվայում, դրանից հետո Վաշինգտոնում հունիսի 4-ին, Նյու-Յորքում  սեպտեմբերի 24-ին, Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին, և այս տարի եռօրյա «մարաթոնը» Ժնևում։ Այս ամբողջ ընթացքում քննարկվել է հենց այս փաստաթուղթը, որովհետև եռանախագահողների հայտարարությանը եթե հետևենք, հենց դա է․․․

Իսկ այս ընթացքում Փաշինյանը շարունակել է անընդհատ ստել և ըստ էության՝ ոչինչ էլ չհերքել, ավելին՝ երեկվա հայտարարությունը, որ եղավ հնգյակի ոչ միայն եռանախագահողների այլ նաև ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների, այնտեղ ի՞նչն էր կարևոր, կորոնավիրուսի հետ ապված խնդիրները կային, բայց այն, որ ասվում էր, որ մենք շարունակում ենք գնալ լուծման, լուծման պրոցեսի մեջ ենք։ Երկու անգամ Ժնևից հետո այդ հայտարարությունն օգտագործվել էր։ Այստեղ կարող է պատահել, չեմ բացառում, որ այս համավարակի հետ կապված Ադրբեջանը փորձի ննոր զինադադարի պայմանագիր կնքել արդեն երկկողմանի՝ օգտվելով առիթից։

Այն ինչ ասել է Լավորվը,  սա Ռուսաստանի կարծիքը չէ, սա երեք համանախագաոհղների կարծիքն է։ Կա մի ուշագրավ փաստաթուղթ, հունվարի 8-ին՝ Փարիզում, Ֆրանսիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ֆրանսիացի համանախագահը ներկայցրել է զեկույց ԼՂ-ի խնդրի վերբերյալ, և այդ զեկույցը հայտնվել է ժնևյան հանդիպումից մի քանի օր հետո, եթե չեմ սխալվում՝ փետրվարի 4-ին։ Այնտեղ նա ասում է այն, ինչ ասել է Լավրովը։ Այնեղ նա ասում է, որ երեք համանախագահողները, չնայած աշխարհաքաղաքական այս վիճակին, շատ սերտորեն իրար հետ համագործակցում են, և շա հետաքրիքր է ֆրանսիացի համանախագահը հայտն ում է, որ 16 թվականի պատերազմը սկսել է Ադրբեջանը։

Ե՛վ Բակո Սահակյանը, և՛ Արայիկ Հարությունյանը նույն սխալն են գործել, երկուսն էլ հավատեցել են Նիկոլ Փաշինյանին։

Գոյություն ունի իրադարձությունների զարգացման երեք սցենար։ Երկու շատ վատ սցենար և մեկ սցենար, որը կարող է մի փոքր շանս առաջացնել։

  • Փաշինյանը ստորագրում է Լավրովի ասած փաստաթուղթը։
  • Փաշինյանը հրաժարվում է ստորագրել, մեղքը բարդում է Արցախի վրա․ բայց սա չի ստացվի, որովհետև Փաշինյանը բազմիցս ասել է, որ Արցաի և ՀՀ դիրքորոշումը նույնն է։ Լավրովն ասել է՝ հերիք է մեզ մի բան ասես, ժողովրդին այլ բան։ Եթե հրաժարվում է, դա նույնքան ծանր հետևանք է ունենում։ 
  • Դա փաշինյանի անհապաղ հրաժարականն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ