Կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունը գնալով էլ ավելի բաց խաղաքարտերով է խաղում, ավելի հստակ է ցույց տալիս, որ իր համար մեր պետությունը, պետական շահերն ու սկզբունքները հեչ, կարևորը Ալիևի կամքն է։ Եկեք, պարզապես տրամաբանենք: Այսօր տեղի ունեցավ երկու իրադարձություն, որի վրա շատերս էինք ապշել։ Ստացվում է, որ այս իշխանության համար Հայաստանի սահմանամերձ շրջանններն ու Արցախը ուղղակի գլխացավանք են, և նա ուզում է կտրել այդ գլուխը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր առաջարկել էին մի օրինագիծ, որով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, դրանք հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ ՀՀ-ին պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, դա արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով: Այն էլ հիմա, երբ թշնամին մտել է մեր տարածք, բայց գտնվում են ինչ-որ կասկածելի կերպարներ, որոնք արդարացնում են այդ գործողությունները, ես նույնպես կարծում եմ որ այդպիսի արտահայտությունների համար առնվազն Հայաստանում պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, որ կասեն՝ այսինչ տարaծքը, գյուղը, քաղաքը, մայրուղու հատվածը մերը չէր։ Մեր երկրում մարդիկ կային, որ ասում էին՝ դեռ մի բան էլ մենք ենք գրավել Ադրբեջանի հողերը, մենք ադրբեջանցիների հողերում տներ էինք սարքել Սյունիքի հատվածում։ Եկեք հիշենք, թե ադրբեջանական կայքերը որքան են ցիտում, հղում անում մեր իշխանությանը, վարչապետին, ՔՊ-ական պատգամավորներին՝ հենց ադրբեջանական տեսակետն առաջ տանելու համար։ Գրում են՝ Փաշինյանն ասաց՝ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, Նիկոլի քավորի եղբայրն ասաց՝ Հայաստանում կան անկլավներ, ՔՊ-ական պատգամավորները դեմ չքվեարկեցին Ալիև-Էրդողան հռչակագրին, Նիկոլը հայկական գյուղերի մասին խոսելիս օգտագործեց ադրբեջանական տեղանուններ։ Էս օրինագիծը եթե արդեն լիներ, պետք է Նիկոլից սկսած՝ բազմաթիվ ՔՊ-ականներ դատարաններից դռներից տուն չգնային։
Այն էլ հիմա, երբ Ադրբեջանն ուղարկել է 5 նախապայման, երբ խոսք է գնում սահմանագծման ժամանակ նոր տարածքներ տալու մասին, պաատկերացնում ե՞ք այս օրինագիծը որքան կխանգարեր Նիկոլի իշխանությանը և կօգներ մեր պետությանը։ Երևի դրա համար էլ դեմ քվեարկեցին։ Էդպես միանգամից մի վրդովվեք, տեսնենք ինչ են ասում: Վահագան Ալեքսանյանը, մի թիմի անդամ, որ հանձնել է Արցախը, հանձնել է Սյունիքի մի մասը, Գեղարքունիքի մի ամասը, որը իր թիմին հռչակել է ուսապարկ, քնադատում է մարդկանց, որոնք Հայաստան ու Արցախ են պահել ու զարգացրել։ Հանձնողները մեղադրում են պահողներին։ Վահագ Հովակիմյանը, մարդ, որը սահմանադրական օրենքներ գրելուց երկու տարի հետո նոր իրավաբանի դիպլոմ է ստացել չգիտեմ որտեղ, հիմա եկել է ու վերլուծում է սահմանադրագետի մշակած օրենքը։ Արփի Դավոյանը, որ հոգեբան է աշխատել, խոսում է իրավաբանական փաստաթղթից, որից վստահ եմ՝ գլուխ էլ չէր հանում։ Ամոթ է, ժողովուրդ, սա խայտառակություն է:
Ասում են՝ եթե մենք մարդկանց արգելենք խոսել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, դրանով խոսքի ազատությունը կսահմանափակենք։ Ցանկացած ոք կարող է կանգնել ու հայտրարել, որ Շուշին հայկական չէր, Սյունիքը մերը չէ, Երևանը մերը չէ, Սևանը մերը չէ։ Սա ՔՊ-ական դեպուտատներն են ասում։ Նրանք ասում են, որ մարդուն կարելի է միայն տուգանել ու զրկել ազատությունից, եթե հայհոյում է ՔՊ-ականներին ու ՔՊ-ականների սրբազան արժեք Նիկոլին, բայց այ հայրենիքը ի՞նչ արժեք, ինչ ուզումեք ասեք։ Եթե Նիկոլն ասում է՝ Շուշին մերը չէ, դա խոսքի ազատություն է ու քրեորեն հետապնդելի չէ, բայց որ Նիկոլին ասում ես դավաճան, դա քրեորեն հետապնդելի է։ Սրբազան արժեքը դաչաներն են, ծառայողական ավտոներն են, թանկ ծովափերն են, պարգևավճարներն են, որոնց համար՝ պիպետկաներն են։ Ո՞ւր ենք հասել, որ ընդդիմությունը տրամաբանական օրենք է բերում, որ իշխանությունը սթափվի ու հակապետական ելույթներ չունենա, մերժում են։ Հիմա կասեք, էդ մարդիկ պատրաստվում են տրածքներ հանձնել, դուք ասում եք՝ մեր տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն մի արեք։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է ասում՝ պետք է քնարկվի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու պրոցեսը։ Խնդիրը Արցախի կարգավիճակը չէ, որքան արցախցիների՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելը։ Դա ասում է Հայաստանի իշխանության ներկայացուցիչը: Կպատկերացնեի՞ք որ մի օր Հայաստանում այսպիսի բան կասեր որևէ իշխանություն, կպատկերացնե՞ր 44-օրյայի որևէ զինվոր, կամավոր որ մեկուկես տարի հետո Նիկոլի իշխանությունը արտահայտվելու է, թե դեռ պետք է քննարկենք՝ Արցախը հայկակա՞ն է, թե՞ թուրքին մնա: Հիմա էն խոսքի ազատությունը, որը մեր պետությանը դեմ է, չպե՞տք է դատապարտվի, ով ուզում է դա արտահայտած լինի։
Մյուս խայտառակ իրադարձության մասին․ երեկվանից համացանցը լցված է նյութերով ադրբեջանական բանակի առաջխաղացման մասին․ Կապան համայնքի Ներքին Հանդի գյուղապետը ասում է, որ 10 օր է արդեն, որ թշնամին եկել է ու գյուղից մեկ կմ հեռավորության վրա դիրքավորվել, գյուղի ջրի աղբյուրը գտնվում է այդ հատվածում, գերեզմանոցն էլ։ Գյուղի բնակչուհին ասում է, որ իր զոհված ողրդու գերեզմանին չի կարողանում գնալ։ 10 օր թշնամին իրենց քթի տակ է, ՊՆ-ն լուռ է, մամուլն է գրում էդ մասին։ Պաշտպանության նախարարությունն ասում է՝ ոչ թե առաջ են եկել, այլ՝ վերադարձել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք։ Գյուղապետը, գյուղացիներն ասում են՝ եկել են մեր ջրի ակունքը փակել են։
Էս նախարարության անունն է՞ պաշտպանության, սրա՞նք պետք է մեզ պաշտպանեն։ Պապիկյան Սուրենը մի կարևոր հարցի չի պատախանել․ էդ տարածքը, որ ասում ես իրենց վերահսկողության տակ է, իրենցն է՞։ Ե՞րբվանից է իրենցը, Սուրեն։ Այ եթե էս հարցին պատասխանի, ամեն ինչ կընկնի իր տեղը․ իրենցն էր նոյեմբիերի 9-ի կապիտուլյաղցիո՞ն պայմանագրով։ Ոնցոր թե չէ։ Ադրբեջանինն էր էդ տարածքը բանավոր փոխըմբռնմա՞մբ։ Իրենցն էր էն ժամանակի՞ց, երբ զորքերը հետ քաշեցինք, նրանք եկան մտան։ Ստացվում է՝ եկել են, չեն գնում ու մենք հաշտվել ենք էն մտքի հետ, որ պետք է մնան էդտեղ։
Ադրբեջանը մեզ խաղաղության համար պահանջներ է ներկայացնում ու զուգահեռ՝ առաջ է գալիս զորքով, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասում է՝ Ադրբեջանի էդ կետերը նախապայման չեն, առաջարկ են, մենք նախապայմաններով չենք խոսում, առաջարկով ենք խոսում։ Դրա անունը ինչ ուզում ես դիր, ուզում ես դիր հարսանյաց հրավեր, բայց դրանից իրականությունը չի փոխվում, Արարատ։
Մի ՔՊ-ական պատգամավոր կա, ասում է՝ ընդդիմությունն ավելի մեծ վնաս է տալիս մեզ, քան թուրքերը։ Ճիշտ է ասում, գիտե՞ք, ՔՊ-ական իշխանությանն ընդդիմությունը թուրքերից շատ վնաս է տալիս, որովհետև թուրքական իշխանությունները սիրաշահում են, հենց հրաժարականի պահանջ է լինում, Նիկոլի կողքն են կանգնում, Նիկոլն օգնում է թուրքական աշխարհները միացնել, տարածք է տալիս հենց դրա համար, իսկ ընդդիմությունը խանգարում է Հայաստանի տարածքներն ազատորեն հանձնելուն, դատապարտում է թուրքական նախագծերը, հռչակագրերը, ստիպում է Հայաստանի իշխանությանը դիրքորոշում հայտնել թուրքական իշխանությունների մասին, դատապարտել, գործել։ Չեն ուզում էս մարդիկ թուրքերի դեմ խոսալ, գործել, հո զոռով չի։
Կարճ ասած՝ ուզում եմ յուրաքանչյուրդ ձեզ մի հարց տաք ու ինքներդ էլ պատասխանը գտնեք՝ ՔՊ-ական իշխանության ու պատգամավորների համար ո՞րն է հայրենիքը, իրենք երբ ասում են «մեր երկիրը, մեր պետությունը, ազգային շահը», ո՞ր պետության մասին են խոսում, ո՞ր ազգի անունից են խոսում, ո՞ր ազգի շահից են խոսում։ Սա շատ կարևոր է։ Ո՝՞ր երկրի շահերը սպասարկողն է Հայաստանի այսօրվա ղեկավարությունը։ Կարծում եմ պետք է այս հարցերը հաճախ տալ իրենց, մի օր կանկեղծանան, սաղ կըկնի իր տեղը:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը