23 02 2022

«Կարճ ասած»․ Ադրբեջանցիների դեմ բողոքելը Հայաստանում արդեն քրեական հանցանք է



Երկու օր է, ինչ մեր երկրում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Գլխավոր պատճառը ադրբեջանցիների այցն է ու նրանց բարձր մակարդակով լավ ընդունելության արժանացնելը։ Դիմավորել են, պաշտոնական ճաշ են տվել, Նիկոլի ու իր պատգամավորների հետ սեղան են նստել։ Ասում են՝ բա ստիպված էին, ի՞նչ անեին, միջազգային միջոցառում էր։ Նախ շեշետենք, որ դա չեն արել ստիպված, արել են հաճույքով․ օրինակ՝ չեմ կարծում, որ հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը տարիներ առաջ ադրբեջանցիների հետ Նովրուզը տոնում էր ստիպված․ կարո՛ղ է Նիկոլը Ալիևի հայհոյանքներին ստիպված չի պատասխանում, բայց վերջին երկու օրերի իրադարձությունները հաստատ ստիպված չէին։ Երկրորդ՝ հանգիստ կարող էին խուսափել այդ միջոցառումից՝ հաշվի առնելով պատերազմը, դրանից ստեղծված աղետը, ադրբեջանցիների շարունակվող ծաղրը։ Մենք նախորդ տարիներին լիքը այդպիսի դեպքեր գիտենք, որ որևէ միջազգային իրադարձություն՝ քաղաքական, թե սպորտային, չի տեղի ունեցել Հայաստանում հենց հայ-ադրբեջանական խնդիրներից ելնելով։ Ասում են՝ բա էն ժամանակ, որ Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը գնացել են Ադրբեջան, ինչո՞ւ բան չէիք ասում։ Մենք մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը երբեք բան չենք ասել, երբ մերոնք գնացել են Ադրբեջան, մերոնք գնացել են գլուխը բարձր, հպարտությամբ․ բայց շեշտեմ՝ Ադրբեջանում էլ այդ ժամանակ տեղի էին ունենում բողոքի ցույցեր՝ հայ պատվիրակության դեմ․ ու շեշտում եմ Ադրբեջանում ոստիկանությունը թողնում էր, որ բողոքի ցույցեր անեն, որովհետև իրենք պարտված էին ու այդ ցույցերով էին մխիթարվում։ Ադրբեջանցի ոստիկանը հայ պատվիրակության դեմ բողոքող ադրբեջանցու թևը չէր ջարդում։ Իսկ երեկ Երևանում ադրբեջանցիների դեմ բողոքող հայ ցուցարարի ձեռքը ոչ թե ադրբեջանցի, այլ հայ ոստիկանը ջարդել է։

Երեկվա կատարվածը սարսափելի է, ոստիկանության պահվածքը դատապարտելի է․ ադրբեջանցիների դեմ ակցիայի մասնակիցներին ջարդում էին կարմիր բերետավոր ոստիկանները։ Մի տարի առաջ պատերազմ էր, էդ ոստիկանների կոլեգաները Շուշիում շատ անհասկանալի պայմաններում կոտորվեցին դեռ մարտի դաշտ չմտած, ոստիկանությունը այդ դեպքն էր անգամ թաքցնում։ Ձեր ընկերներին կոտորել են, դուք էսօր էս ի՞նչ եք անում։ Թե՞ ձեզ համար ձեր ընկերների մահը կորուստ չէր։ Երևի կորուստ չէ․ հիշենք, թե ինչպես ոստիկաններ սպանվեցին ՊՊԾ գնդում, էդ ահաբեկչության հեղինակներին Նիկոլը թույլ տվեց քաղաքական կարիերա անեն, ընդունեց իր մոտ՝ կառավարությունում, հետները քննարկումներ արեց, ու ոստիկանները մարսեցին դա էլ։

Ասում են՝ ոստիկաններն ի պաշտոնե պետք է պաշտպանեին ադրբեջանցիներին, որ վերահսկողությունից դուրս չգար։ Լավ, կարող էիք ուղղակի հասարակական կարգը պահպանել, ցուցարարներին հանդարտեցնեիք, առավել ևս՝ որ նրանք բացի բացականչություններից, այլ բան չէին անում։ Լավ, ակցիան ցրեցիք, բա ինչո՞ւ էիք ծեծելով տանում, ինչո՞ւ է երիտասարդի թևը կոտրվել ոստիկանության բաժնում, էդ ի՞նչ ոգևորություն է, դուք հայ ե՞ք, թե՞ ինչ։ Կարող էին ասել ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, մենք էլ ենք աջակցում ձեր ակցիային, բայց պետք է կարգը պահպանենք։ Ոչ, այս արարքով նրանք հանդես են եկել որպես ադրբեջանցիների աջակից, այդ կարմիր բերետավորները գործողություններ են արել ադրբեջանցիների փոխարեն, որովհետև ադրբեջանցիները միայն կարող էին այդտեսակ ջանք ու եռանդ դնեին էդ հայ էրեխեքին կոտրելու համար, ուրիշ ոչինչ։ Տեսնում է՝ մարդը լրագրող է, բայց քարշ է տալիս բաժին․ որովհետև իրենց վայրագությունները նկարում են։ Հայաստանում լրագրող աշխատելը մարդու կյանքի համար վտանգավոր է, էսօր թևն են ջարդում, վաղն էլ կարող են գլուխը ջարդել, սպանել։

Ոստիկանությունը, միայն երեկվա դեպքերի 25 մասնակիցների վրա քրեական գործ է հարուցել, ասում է՝ խուլիգանություն եք արել, գոռացել եք «Նիկոլ Դավաճան», «թուրք»։ Եթե թուրք գոռալը համարվում է խուլիգանություն, թուրքին հայկական ճաշատեսակ մատուցելը՝ շքեղ ռեստորանում, ի՞նչ է համարվում, թուրքին ընդունելը, հետը քննարկում անելը ի՞նչ է համարվում։ Եթե թուրք գոռալը խուլիգանություն է, հենց վաղը Ռուբինյանը թուրքի հետ պետք է բանակցություն ունենա, ջան-ջիգյար անի․ դա՞ ինչ է համարվում։

Ինձ ծանոթ ոստիկաններից մեկին ասացի՝ էսօր ձերոնց եմ անդրադառնալու, ասում է՝ դրանք մերոնք չեն։ Չէ եղբայր, ձերոնք են, ամոթանք տվեք, նախատեք, մարդ դարձրեք։ Այլապես ոստիկանը, որն այսօր թև է կոտրում թուրքի դեմ խոսելու համար, վաղը պատկերացնո՞ւմ եք թուրքերի հետ ինչ ախպերություն կանի։

Նիկոլ Փաշինյանը, Մարիա Կարապետյանը, հնարավոր է՝ սիրում են ադրբեջանցիներին, չեմ բացառում, հնարավոր է՝ չափից շատ են սիրում, հալվում են ուղղակի, բա դու՞ք, ոստիկաններ․ Նիկոլը իր բունկերում էր, Մարիան Նովրուզ էր տոնում ադրբեջանցիների հետ, իսկ ձեր ընկերներին, կոլեգաների գլխներին թուրքը բոմբ էր գցում, սպանում։ Դուք կորուստ չե՞ք ունեցել պատերզմում․ լավ կլինի, որ ունեցած չլինեք հարազատի, ազգականի կորուստ, որևէ բարեկամ տունը լքած չլինի այս պատերազմի արդյունքում․ բայց կորցրած հողն է՞լ ձերը չէր։ Միգուցե ադրբեջանցիների դեմ բողոքող հայ տղու թևը ջարդող, քաքշքշելով բերման ենթարկող ոստիկանների ծագումնաբանությունը ստուգե՞նք։ Ասում եմ՝ չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի ուշքը գնում է թուրքերի ու ադրբեջանցիների համար, չեմ բացառում, որ զանգի իր մանկապարտեզի ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ու ասի՝ պարգևատրեք էդ ոստիկաններին, որ մի լավ դնգստել են ադրբեջանցի եղբայրների դեմ բողոքող էդ դաշնակ ջահելներին։ Դաշնակցության մասին հարյուրավոր երգեր կան ու դրանք երգում են ամեն ուր, հարսանիքից մինչև միտինգ․ Նիկոլ Փաշինյանի մասին էլ երգեր կան, բայց դրանք էլ երգում են ադրբեջաներենով, Ադրբեջանում ու ադրբեջանցիների առիթների ժամանակ։

Հավատալու, հասկանալու բան չէ, ի՞նչ ասեմ, երևի մեր իշխանությունը ազդակներ է փոխանցում ադրբեջանցիներին, որ՝ մեր եղբայրներ, մենք կիսում ենք ձեր քաղաքականությունը, Հայաստանում կան մարդիկ, որ դեմ են, բայց նրանց էլ սսկցնում ենք։ Տեսեք՝ մենք տապալեցինք ԱԺ նիստը, որտեղ ընդդիմությունն ուզում էր Ադրբեջանի դեմ հայտարարություն ընդունել, ելույթներ ուենալ, մենք ցրեցինք ցույցերը ձեր դեմ։ Ադրբեջանցիները ոգևորվել կարող են, փայլուն աշխատում են Հայաստանում։ Մարդիկ եկել են, կայֆավատ են լինում, նկարում են տեսանյութեր, տեղադրում իրենց սոցհարթակներում, ադրբեջանցի ժողովուրդն էլ տակը քոմենթում է, թե՝ այ տեսա՞ք, Երևան էլ հասանք, շուտով մերն է լինելու։ Նրանք, այնքան լկտի են, որ անգամ Երևանում հայտարարում են, թե գերիներ չունենք, իսկ ՔՊ-ական պատգամավորները չեն արձագանքում։ Ու պետք է էս ամենի դեմ բողոքի ակցիաներ չլինեի՞ն։ Նիկոլ, դու վախենում ես Ալիևին պատասխանելուց, բայց ինչի՞ց ես վախենում, երբ ժողովուրդն է ուզում արձագանքել։ Դրա համար էլ լեզու եք դրել Ադրբեջանի բերանը, ասում են՝ ինչ լավ է՝ մի պաշտոնյա կար ընդամենը, որ մեզ դեմ էր, Արման Թաթոյանը, նրա աշխատանքի ժամկետն էլ այսօր լրանում է։

Ադրբեջանցիները գիտե՞ք ինչու են Հայաստան եկել․ այ սրա համար, որ դուխով գնան Երևանի կենտրոնում գտնվող պարսկական բազմամյա մզկիթի կողքը նկարվեն ու գրեն՝ այս մզկիթի իրական տերերի երազանքը շուտով կկատարվի և այնտեղ աղոթք կանեն։

Կարճ ասած՝ Հայաստանը թրքացնելու օրակարգը շատ ավելի արագ է սկսում աշխատել, աշխատում է անգամ բիրտ ձևով, քանի որ հարցումները ցույց են տվել, որ խաղաղ քարոզչությամբ չի լինում։ Օրերս թվեր հրապարակվեցին, որ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, Հայաստանում 75 թուրք և 6 ադրբեջանցի անշարժ գույք ունեն՝ պաշտոնապես, գրանցված, նրանք վաղը Երևանում ու բոլոր մարզերում են հարևան դառնալու ու մեզ մեր երկրից քշեն, ինչպես արեցին 15 թվականին Արևմտյան Հայաստանից, սկզբից փափուկ բարձ դնելուվ գլխներիս տակ, հետո ուղիղ ցեղասպանելով։ Բան չի փոխվել, նո՛ւյն սցենարն է, նո՛ւյն նպատակը, նո՛ւյն մեթոդները։

 

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ