08 07 2021

«Կարճ ասած»․ Դատարանը մեկ բան պետք է քննի՝ ինչպե՞ս Նիկոլը դարձավ Ադրբեջանի հերոսը



Ի՞նչ էր Հայաստանում պակասում մարդկանց երջանիկ լինելու համար․ պարզվում է՝ երկու բան՝ դատավորների թիվը և որ երթևեկությունը կրկին կաթվածահար անելու համար ունենանք պարեկային ոստիկանություն։ Երբ դատավորների թիվն ավելացնում ես, նշանակում է, որ կամ երկրում այնքան են շատացել հանցագործությունները, որ չես հասցնում քննել․ կամ՝ իշխանությունն է պատրաստվում գործեր կարել, տեռոր անել, ու պետք են դատավորներ։

Քիչ թե շատ նորմալ ապրելուն մեզ խանգարում է գործազրկության աճը, աղքատության աճը, թռիչքաձև գնաճը, մեր երկրի ներսում թշնամու բանակի առկայությունը ու լիքը այլ բաներ․ այս խնդիրներն աչքաթող անելով, կառավարությունը որոշում է կայացնում 20 դատավորի հաստիք ավելացնելու մասին։ Ընդ որում, վարչական գործերը շատ են, տարիներով դատերը ձգվում են, իսկ կառավարությունը քրեական գործերով դատավորների թիվն է ավելացում։ 20 դատավոր կավելանա, 17-ը՝ ընդհանուր իրավասությունների դատարանում, 3-ը՝ վերաքննիչ։

Եվ ի՞նչ պետք է անեն այդ դատավորները․ պետք է բավարարեն կալանքի միջնորդությունները, տան խուզարկության թույլտվություն, իրականացնեն հետախուզում։ Ասում է՝ պետք է բերենք 20 հոգի, որ մեր դատական համակարգի որոշումները դառնան արդարադատության մարմնավորում։ Զուգահեռ կարդում ենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աթոռը փաստացի զավթած Գագիկ Ջհանգիրյանն այցելում է դատարաններ՝ դատարանների նախագահների իր թեկնածուների առաջադրման համար։ Ջհանգիրյան Գագիկով Նիկոլը արդարադատություն է բերելու։ Մեկ էլ Ռուստամ Բադասյանով։

Այդ 20 դատավորի պակա՞սն է խանգարում, որ արդարադատություն ուենայինք։ Ընտրությունից առաջ, ընտրության օրը և հատկապխես վերջին օրերին սաստկացել են ապօրինի քրեական հետապնդումները, քաղաքական մոտիվներով։ Խուզարկություններ են, Սյունիքի համայնքապետերի բնակարաններում, բերման ենթարկումներ են, ձերբակալումներ են։ Կալանավորել են Քարահունջի համայնքապետին, թե՝ սոցիալական օգնություն ես բաժանել քո գյուղում։ Սոցիալական օգնությունը դիտվում է ընտրակաշառք։ Նայում ես մարզպետարանների կայքերը, մարզպետների որոշումները, ՔՊ-ական մարզպետները օգնություններ են, որ որոշումներով բաժանել են ընտրություններից առաջ․ բա ինչո՞ւ կալանքի տակ չեն։ Նիկոլի դեպուտատն ասում էր՝ գյուղով մեզ ընտրեք, որ ճանապարհը ասֆալտենք, ինչի՞ նստած չէ, Նիկոլի խորհրդականը, որ ընտրության հատվածում խոտհնձիչ ավտոմեքենաներ է բաժանում, ինչո՞ւ նստած չէ, ընտրությունից առաջ բանակից խուսափածներին համաներեցին, ո՞վ արեց, ինչո՞ւ է ազատության մեջ։ Եթե գյուղապետի ամենամսյա արվող բաներն ընտրակաշառք են, բա սրա՞նք ինչ են։ Հիմա որ էդ 20 դատավորը գա, էլմ սենց ապօրինությունները չե՞ն լինի, թե՞ կշատանան։

ՀՔԾ-ն բերման է ենթարկում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, թե՝ կասկածում ենք, որ հանցանք եք կատարել։ Սյունիքի մարզում հարյուրավոր քաղաքացիների տանում են հարցաքննության և այլն, ահաբեկում են մարդկանց։ Այս ամենը անում է բացահայտ, առանց փաստերի, բայց՝ հրապարակելով, որ անունների հետ խաղան։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններ են։ Հիշենք՝ այս իշխանությունը բիզնեստը տապալելու վարպետ է։

Ու մեր դատական համակարգը բոլոր խուզարկությունների թույլտվությունը տալիս է, կապիտուլյացիայից հետո նա մի տեսակ անկախություն սկսեց դրսևորել, իշխանության ապօրինությունները չէր դակում, հիմա դակում է․ Նիկոլն ուզում է պորֆեսորին կալանավորե՞լ, խնդրեմ, դատավորը էնտեղ նստած՝ հրահանգին է սպասում, ուզում ես խուզարկե՞լ, բա դա պրոբլեմ ա՞, արի որոշումը տամ։ Այլապես այսքան անհիմն գործեր չէին լինի։

Ինձ հետաքրքրում է, բոլորին հետաքրքրում է՝ Նիկոլ Փաշինյանը, որ գլուխը կախ՝ երեկ բոլորիս խայտառակում էր Մոսկվայում, մի մասը ամաչում էին նրա համար, որ հենց Կրեմլում էր փորձում ռուսերեն սովորել, մյուս մասն էլ սրտի դողով սպասում էր, թե ինչեր է զիջելու, ի՞նչ զգայուն ու սուր հարցեր պետք է լուծի։ Ի՞նչ էր ակնարկում ՌԴ նախագահը։ Առուշանյանին բերման ենթարկելը, Քառջարանքի քաղաքապետին խուզարկելը դժվար թե էդ զգայուն հարցերն են։ Ի՞նչ ես տալու։

Ձեր կարծիքով, պատահակա՞ն է, որ սյունեցի համայնքապետերի դեմ այս արշավն իրականանում է Սյունիքում թշնամու առաջխաղացման ֆոնին, ու այս ամենն արվում է մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմի ամբողջ ընթացքում ու կապիտուլյացիոն պայմանագրից հետո մնացել էին դիրքերում, հող էին պահում։ Սա բանակից թռածների իշխանություն է, որն ակնհայտ զզվանք ու թշնամանք ունի հայրենիքը պաշտպանողների նկատմամբ։ Սա թուրքի դեմ չոքած իշխանություն է, որն իրենից ուժեղներին ատում է, բայց քանի որ չունի տղամարդկություն դեմ առ դեմ կանգնելու, ղզիկի պես ճանկռում է։ Կրկնում եմ՝ սա արվում է այն ժամանակ, երբ թուրքը Սյունիքից պահանջներ է ներկայացնում։ Իսկ այսպես կոչված արդարադատությունը մահակը բանեցնում է էն մարդկանց վրա, ովքեր ըմբոստանում են, կարող են կազմակերպել հանրությանը ու թույլ չտալ մեր հողերից հանձնումներ։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ գնդի հրամանատարին պաշտոնաթող արեցին, ինչո՞ւ գեներալ Խաչատուրովին պաշտոնաթող արեցին․ որ հանգիստ իրենց սև գործն անեն։ Ի միջի այլոց, Արմեն սարգսյանի պահվածքն էլ է հետաքրքրում․ դու ուղիղ մեկ տարի առաջ Տավուշի դեպքերի հետ կապված պետական պարգևով շնորհակալություն հայտնեցիր գեներալ Խաչատուրովին, 2019թ․ սեպտեմբերին գեներալի կոչում շնորհեցիր․ բա էսօր, որ քեզ մոտ եկավ նրան պաշտոնանկ անելու թուղթը, մի հատ մտքովդ չանցա՞վ հարցնես՝ էդ մարդուն ինչու եք հանում։ Դուք չեք հասկանո՞ւմ, որ կապիտուլյանտ իշխանությունը պատրաստվում է շարունայկել հողատու գործունեությունը։

Հայաստանում արդարադատությունն այսօր մեկ հարց ունի քննելու՝ ինչպես Արցախը տրվեց թուրքերին, կեսը՝ առանց կրակոցի, ինչպես մեր 5 հազար տղերքը զոհվեցին, այդքան գերի ունեցանք, ինչ են բանակցել Նիկոլն ու Ալիևը, ինչեր է պատրաստվում զիջել դա։ Հայաստանում դատարանները պետք է քննեն, թե ինչպես եղավ, որ Նիկոլը դարձավ Ադրբեջանի հերոսը։ Նիկոլը վաղը կասի՝ ժողովուրդ, դուք եք մեղավոր, դուք եք Ադրբեջանի հերոսին ձեզ վարչապետ ընտրել։

Կարճ ասած՝ կարող եք ձերբակալել բոլոր հակառակորդներին, «Հայաստան» դաշինքի անդամների, անգամ նրանց ընտրողների նկատմամբ շինծու գործեր կարել, մեկ է՝ շարունակում եք մնալ դավաճան, շարունակում եք մնալ հողատու, կապիտուլյանտ։ Դուք չեք կարող լռեցնել մարդկանց, դուք դրանով ընդամենը ձեր նկատմամբ քրեական գործերի հաստափոր փաթեթն եք մեծացնում։ Անհնար է խուսափել արդարադատությունից, որ վաղը գալու է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ