28 05 2021

«Կարճ ասած»․ Փաշինյանի հետ հրաժարվում են համագործակցել. նա կորցնում է իշխանությունը



 

Ես իհարկե, միշտ կանխատեսում էի հանրային տրամադրության փոփոխություն, բայց հաստատ՝ ոչ այսքան կտրուկ։ Անհնար էր կարծելը, որ այսքան միանգամից կընկնի կապիտուլյանտի վարկանիշը։ Ամեն օր խոսում ենք մեր համաքաղաքացիների հետ, ամեն օր հարցումներ ենք անում, մարդիկ անունն անգամ չեն ուզում լսել։ Այսինքն ո՞ւմ եմ ասում, ինձանից լավ գիտեք։ Իշխանական սայթերը, հեռուստատեսությունները հարցում են անում, մարդկանց են ցույց տալիս, որոնք ՆԻկոլին աջակցում են որպես պատահական անցորդ, բայց անմիջապես պարզվում է՝ փոխնախարարի հեր ա, պատգամավորի քույր ա, իմքայլականի դուստր ա։ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հայրը, որը Սևանում շուկայի տնօրեն է, իշխանական լրատվամիջոցի եթեր է հայտնվում որպես պատահական քաղաքացի ու խեղճ առևտրական ձևանում, բնականաբար՝ հետագա հարցումները այդ շուկայի մոտակայքում են։ Բայց  բեմադրությունն էլ չի աշխատում արդեն։ Նիկոլը մնացել է իր մի քանի թիմակիցների, նրանց ընտանիքի անդամների հույսին։ Ճրագով մարդ եք ման գալիս, որ աջակցի։ Սա՛ է իրականությունը։ Արդեն հրապարակներից Նիկոլը դահլիճ է մտնում, չի կարողանում մարդ ապահովել գոնե փոքր դահլիճի համար։ Թաղապետն է զանգում հենակներով հազիվ շարժվող մարդուն խնդրում գնալ Նիկոլի հետ հանդիպման։ Անգամ ամենանիկոլական հարցումներում այդ հողատուն հազիվ արդեն 20 տոկոս է ձգում․ բայց դա էլ է պակասում միջադեպից միջադեպ։ Իսկ Նիկոլի օրոք ամեն օր միջադեպ կա, շաբաթը մեկ՝ պետության համար վտանգավոր միջադեպ։

Ամենակարևոր բանը մարդիկ համարում են անվտանգությունը․ ո՞ր մեկն է անվտանգ մեր երկրում։ Ոչ Երևանում ապրողն է իրեն անվտանգ համարում, ո՛չ մարզերում։ Իսկ սահմանամերձ շրջաններում ընդհանրապես մարդիկ անասունները մորթում են, որովհետև խոտհարքերը Նիկոլը բանավոր կերպով նվիրել է Ալիևին, հողը չեն մշակում, որովհետև թշնամու կրակոցների տակ է։ Անվտանգության բացակայությունը դողի պես մարդկանց ջանին է կպել։ Ծանոթներիցս մեկն ասում է փողերս դրել գազել եմ առել, որ վաղը թուրքերը գան՝ գոնե կարողանամ ընտանիքով փախչել։ Ասում եմ ո՞ւր պետք է փախչես, սա եթե էն փաստաթղթով ըհողերը տա, Վրաստան գնացող ճանապարհն էլ է ադրբեջանցիների վերահսկողության տակ մտնելու, շրջափակվում ենք երկրում։

Ընդ որում, Նիկոլի ադրբեջանական սիրախաղերը ընդամենը խնդիրների գագաթնակետն էին, նա մինչև այդ կարողացավ պետությունը քանդել դետալ առ դետալ, բոլոր ոլորտները։ 3 տարի է Հայաստանը Հայաստանի թշնամիների կողմից բռնազավթված է, ասեք տեսնեմ ո՞ր մեկդ է լավ ապրում։

Բայց ես դեմ եմ 2018-ի ն մեր հայրենակիցների արած ճակատագրական սխալը անընդհատ երսով տալուն։ Մանավանդ որ ամեն օր նկատում ենք նրանց մեջ վարքագծային փոփոխությունների։ Սրանից երկու-երեք տարի առաջ ում հետ խոսում էիր, հպարտ ասում էր փողոց եմ փակել, հեաղափոխություն եմ արել, հիմա դա արդեն ընդունում են որպես կոպիտ սխալ, հանցագործություն։ Հիմա ում հետ խոսում ես, ասում է ես էն գլխից էլ դրան ձայն չեմ տվել կամ էլ տեսախցիկի առաջ ներողություն է խնդրում ձայն տալու համար, փողոց փակելու համար։ Հիմա արդեն սկսումէ  հիշել, թե երբ է լավ ապրել, ում ժամանակ է անվտանգ եղել։

Բացառիկ տաղանդ պետք է ունենա մարդ, որ էս կարգի ինքն իրեն վնասի․ նա ինքն իրեն մորթում է բութ դանակով։ Էս կարգի շքեղ ինքնագոլ ոչ մի դարպասում չի գրանցվել։ Նա կարողացավ 80 տոկոսանոց համաժողովրդական աջակցությունը դարձնել 80 տոկոսանոց ատելություն։ Նիկոլը ամենաշատ ֆեյսբուքյան հետրևորդ ունեցողներից մեկն է Հայաստանում բայց ցբացեք ու տեսեք՝ ինչի համար են էդ հետևորդները՝ ամեն եթերի տաք քրֆելու համար, տեսեք ինչ է կատարվում Նիկոլի էջում իր ուղիղ եթերների տակ, հայհոյանքների տարափ։ Ամաչում ես, որ էդ թույլիկի անվան կողքը վաղը գրվելու է, որ ՀՀ վարչապետ է եղել, իսկական ցիրքի թեմա։

Հանրության մյուս ուշագրավ դիրքորոշումն էլ այն է, որ մեծ մասը համարում է՝ Նիկոլն արդար ընտրություն չի անի, կկեղծի, բայց անգամ այդ պայհմաններում վստահ են՝ չի ընտրվելու։ Լավ, Նիկոլը հավաքում է 15-20 տոկոս ձայն, վարչական ռեսուրսի, զոմբիների, խաբվածների օգնությամբ։ Դա նրան բավարար չէ իշխանության մնալու համար։ Խորհրդարան անցնելու հավանականություն ունեցող բոլոր ուժերը հայտարարել են, որ դրա հետ կոալիցիա չեն կազմելու։ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ ոք չի ուզում աշխատել բացարձակապխես, տեսեք, արդեն ԱԳՆ համակարգը դուրս է գալիս գործից՝ նախարարն ու տեղակալները, դեսպաններ, մարդիկ տեսնում են, որ Նիկոլը միմիայն Ալիևի շահերից է խոսում՝ որպես Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ։ Նա կորցնում է իշխանությունը։ Բայց ինչպես քանիցս ասել եմ, ամենավերջին վատություններն է փորձում անել, մինչև գնալը․ սա առավոտյան հայտարարություն է տարածում, թե սթափ ու հավասարակշիռ քայլերով կանգնելու ենք մեր պետության կողքին, ցերեկն ասում է՝ ինչ անեմ մտել են Սև լիճ, հո դրա համար կռիվ չեմ անելու։ մեղադրում է նախկինենրին, թե բանակցում էին հողերը տալու շուրջ, իսկ ինքը բանավոր պայմանավորվածությամբ է տալիս։ Մենք իրեն ՀՀ սահմանների երաշխավոր ենք նշանակել, նա ասում է՝ կարող ա՞ Սև լճի համար պատերազմ անեմ։ Սա անվտանգություն, տարածքային ամբողջականություն, հայրենիք, ոչ մի բան չի հասկանում։

Հիմնահատակ ձախողված Նիկոլի վերջին հույսը Ալիևն էր, որ պետք է սահմանային խախտումով հետաձգեր ընտրությունները, բայց դա էլ ելք չէ։ Որքան հետաձգի, այնքան ընտրողներն են պակասելու, անհնար է, որ ժամանակը ձգելու արդյունքում Նիկոլի ռեյտինգ ավելանա․ չկա ու չի կարող լինել որևէ բան, որը նրա ռեյհյտինգը կբարձրացնի, անհնար է որևէ քայլ, որ բերի դրան։ Եվ եթե այսօր գոնե մի 15-20 տոլոս ձայն ունի, վաղը 5 տոկոս էլ չի ունենա։ Էլ չի աշխատում նախկիններին որևէ հարցում մեղադրելը։ Բնականաբար՝ այս քարոզարշավում էլ հիմնականում նրանց է կպնելու, բայց դա ձայն չի բերում։

Կարճ ասած՝ այս պահի դրությամբ Հայաստանում գրեթե չի մնացել գիտակից մարդ, որը սթափ չի դատում։ Նրան մերժում են թե՛ քաղաքացիները, թե՛ քաղաքական ուժերը. Նա հանձնում է իշխանությունը։ Ես վստահ եմ արդեն, որ այս պոպուլիստական քանդող բրիգադին փոխարինելու է հենց այն իշխանությունը, որին այսքան սպասել ենք։ Մեր երկրում պե՛տք է վերջապես հաստատվի կարգ ու կանոն։ Ու վստահ եմ՝ այլևս մեր երկրում չի կարող ամեն խաբեբա փողոցից իշխանության գալ։ Պետք է ամեն կերպ փակել բախտախնդիր սրիկաների ճանապարհը։

Ի դեպ, արժե, որ ԱԱԾ-ն խստիվ հսկի ՀՀ տարածքից օդային ճանապարհով ելքը․ փախչել կա, բան կա․․․

Մնաց 23 օր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ