Հայաստանում երեկ ու այսօր ամենաակնհայտ կերպով բախվեցինք իրականության երկու տարբեր ընկալումներին եթե կուզեք՝ տարբեր իրականություններին, որոնցում ապրում ենք։ Մեր պետությունը կարծես բաժանվել է երկու մասի․ մի մասը մարդիկ են, որոնք ուզում են ապրել կեղտի մեջ, ովքեր գովաբանում են այդ կեղտը և իրենց համար նորմալ է, սովորական․ մյուս մասը պայքարող տեսակն է, որը նպատակը պետությունը վերջնական կործանումից փրկելն է, պետություն ունենալը։ Երկու հատվածներն էլ ունեն իրենց առաջնորդներին։
Առաջին հատվածը, ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը․ նա ամեն օր իր սովորական միտինգավորի կյանքով է ապրում ու կարողանում է իր մակարադակի ունկնդիրներ հավաքել։ Սրանք մարդիկ են, որոնք փոփոխություն չեն ուզում, սրանք ուզում են գոյություն քարշ տալ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ Նիկոլ Փաշինյանն էլ որքան ուզում է՝ ստորացնում է։
Տեսեք՝ Փաշինյանի թեթև ձեռքով Գեղարքունիքի վերջին հատվածները դարձել են Ադրբեջան, թուրքը այնքան է մոտեցել, որ կարող է հեռադիտակով հանգիստ ուսումնասիրել Վարդենիսը։ Նիկոլը այցելում է Գեղարքունիք ու անգամ մարդ է բռնացնում, որ պատրաստ է գառ մորթել նրա ոտքերի առաջ։ Պատկերացնո՞ւմ եք, որ մեր երկրում մարդիկ կլինեն, որոնք Նիկոլին շնորհակալություն կհայտնեն, որ ադրբեջանցիներին բերել է ու մոտեցրել իրենց ննջարանին։ Ես ասել եմ ու կրկնում եմ էդ մարդկանց պետություն չի հասնում, նրանք իրավունք չունեն պետություն ունենալու։ Բայց ստիպված են ունենալ, որովհետև մե՛զ է պետություն հասնում, իմ նմաններին, որ չենք ուզում էս աղետը հանդուրժենք։ Իդ մարդիկ անգամ չունեն ինքնապահպանման բնազդ։ Բոլոր երկրներում էլ կա էդ տեսակը, բոլոր երկրներում․ բայց մեր ու նրանց տարբերությունն այն է, որ որևէ երկրում դրանք դերակատար չեն և որևէ երկրում պետության ղեկավարը չի հենվում նրանց վրա, չի իջնում նրանց մակարդակին։
Չկա մեր պետության մեջ մի հատված, մի խավ, որին այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը վնաս չի տվել։ Նիկոլին ժամանակին սատարողներից շատերն են այժմ փոխվել․ նրանց մի մասը՝ խելացի հատվածը, փոխվել է տեսնելով ուրիշներին արված վատությունները, մի մասը՝ փոխվել է իրեն հասցված վնասից հետո։ Կան մարդիկ, սակայն, որոնք կրել են վնասներ, սակայն շարունակում են սատարել Նիկոլին ու իրենց համոզում են, որ էդ վնասը, որ Նիկոլը պատճառել ա, նախկիններն են մեղավոր։ Սա էլ է զոմբի կեղվածք։
Ամենավերջին մարդը, որ կարող է ոտք դնել Եռաբլուր, Նիկոլն է։ Ամենօրյա ռեժիմով սա այցելում է հերոսների գերեզմաններին, իսկ իր այցը արդեն պղծում է։ Ես զարմանում եմ, որ մեր երկրում կան հերոսների հարազատներ, որոնք Նիկոլի ձեռքից մեդալ են վերցնում։ Ամենավերջին մարդը, որ կարող է մեդալ տալ, Նիկոլն է։ Պատերազմից հետո, Շուշիի անկումից հետո ասում են, որ գեներալ Կոմանդոսը ծանր էր տանում ու մինչև մահ տրամադրությունը չբացեց, գնաց էդ ցավով։ Նրա որդին Նիկոլի ձեռքից վերցնում է ազգային հերոսի կոչումը․ մի մարդու ձեռքից, որը իր հոր ազատագրած Շուշին տվել է թուրքերին։
Սա մերժելի է ինձ համար։
Ինձ համար նաև մերժելի է, որ այսօր հերթական անգամ այդ կապիտուլյանտը հնարավորություն ունեցավ խորհրդարանի ամբիոնից մի քանի ժամ շարունակ ստեր տարածել, լվանալ մարդկանց ուղեցը երեք տարվա ձախողումները որպես աննախադեպ, հեղափոխական առաջընթաց ներկայացնելով։ Սևանա լճի, մոնոպոլիաների, ասֆալտի ու բազմաթիվ այլ դրվագներով կատարյալ ստեր փչեց ու այդ բոլորը ուղղված էր անգրագետ մասսային։
Ամենալկտի ստերից մեկը հայտարարությունն էր, թե այս կառավարությունը ձեզանից ոչինչ չի գողացել։ Այդ անգրագետ մասսան գուցե նայի դրամապանակն ու վզնոցը տեղում է, ասի՝ հա էլի, չի գողացել։ Բայց չի էլ խորանա, որ սրանք գողացել են ամեն ինչ։
Նիկոլ, դու մարդկանցից գողացել ես իրենց զավակներին։ Դու հանգցրել ես 5 հազարից ավելի օջախ, դու մարդկանցից գողացել ես իրենց հողը տունը, հայրենիքը ու մարել ես հույսը, որ հետ կբերեն։ Հիմա ի՞նչ գողանալու մասին ես խոսում։ Դու մարդկանցից գումարներն էլ ես գողանում, ի դեպ․ էդ պարգևավճարները ի՞նչ են։ Էդ որ ձեր կառավարման պատճառով մարդիկ հացի փողի վրա կրկնակի են ծախսում, մեկ լիտր ձեթի մեջ 600 դրամ ավել գումար է ծախսում, արդյո՞ք կողոպուտ չէ։ Դուք մարդկանցից նաև հացն եք գողանում։
Խոսքս չեմ ուղղում զոմբիներին, նրանք չեն հասկանա ու ոչ էլ պետք է, կորած մարդիկ են, դիմում եմ մյուս բոլորին՝ այս ամենը պետք է վերջ ունենա։ Այդ՝ աղետներին վերջ դնելու գիտակցումով է, որ երեկ մեկ այլ իրականության գիտակցումով, բազմահազարները եկել էին Ազատության հրապարակ։ Ազատության հրապարակում մայիսի 9-ին կատարվողը ցնցող էր ու ոգևորիչ․ նրանք առանց դավաճանների Հայաստան կերտելու համար էին եկել հրապարակ։
«Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ անցել եմ մարդկանց շարքերով․ դա դժվար էր, որովհետև մի քանի տասնյակ հազար մարդիկ կային այնտեղ։ Ինձ հետաքրքիր էր իմանալը՝ հետաքրքրությա՞ն համար են եկել, թե՞ եկել են, որովհետև համակիր են այս դաշինքին, հակադիր են Նիկոլին։ Ես այդ հանրահավաքում մարդկանց խոսքերում, շարժումներում, բռունցքներում հույս ու վճռականություն տեսա։
Երբ բեմից ելույթ էր ունենում Ռոբերտ Քոչարյանը, մարդկանց մոտ վստահություն էր, որ մեր պետությունը ոտքի կկանգնի՝ թե՛ կկարողանա վերականգնել աղճատված Արցախի դիմագիծը, թե՛ կկարողանա մեր երկիրը հզոր դարձնել՝ տնտեսապես, քաղաքականապես, արտաքին արենայում։ Քեզ զգում էիր որպես ուժեղ պետության քաղաքացի, մտքովդ չէր անցնում, որ նույն պահին 130 կիլոմետր հեռավորության վրա Նիկոլը քարոզարշավ է անում՝ հայրենիքի մյուս մասն էլ թուրքին տալու դաբրո ստանալու համար։
Երբ ելույթ էր ունենում Ռոբերտ Քոչարյանը, քաղաքացին՝ ազատության հրապարակում կամ եթերից հետևողը, իրեն զգում էր ուժեղ առաջնորդի երկրում, կրկին հասկանում էր անվտանգության գինը։ Անկեղծ եմ ասում, մարդիկ կային, որ լաց էին լինում։ Դա ոգևորությունից էր, երեք տարվա խեղճ ապրելուց հրաժարվելու ցանկությունից էր։
Կարճ ասած՝ այսօր Հայաստանում կռիվ է երկու զուգահեռ իրականությունների։ Պետք է հաղթի գիտակից մասը, այլընտրանք չկա։ Պարզապես չի կարող մեր պետությունը ղեկավարել կապիտուլյանտը։ Նա՝ Նիկոլն ինքն էլ, վստահ եմ, երազում է, որ մեր երկրում մի նորմալ ղեկավար գա ու հանի մեզ էս լաբիրինթոսից։ Եկեք օգնենք մեզ ունենալ նորմալ պետություն, թեկուզ որ նրանում ապրեն նաև զոմբիներ։ Նրանցից պրծում չկա, բայց գոնե չորոշեն մեր ճակատագիրը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը