Ընտրությունների մասնակից ուժերի համար շատ կարևոր է կարգախոսների ճիշտ ընտրությունը։ Ի վերջո, կարգախոսն է բացահայտում քո ծրագրի էական մասը, քո կառավարման 5 տարվա պատկերացումը ամփոփում ես կարգախոսի մեջ, թե 5 տարում ինչ որակի երկիր ես թողնելու։ Ես այսօր անդրադառնալու եմ Նիկոլ Փաշինյանի կարգախոսին։ Չեմ անդրադառնալու նրան, որ Փաշինյանը օրենքներ է խախռում՝ դեռ քարոզարշավը չհայտարարած՝ քարոզարշավի մեջ մտնելով։ Չեմ անդրադառնում նրան, որ արդեն իր քարոզչական պլակատներն է փակցնում ստոլբաներին։ Այդ ամենին ես հանգիստ եմ վերաբերում, ինչպես նկատելի է՝ հանգիստ են արձագանքում նաև քաղաքական ուժերը, որովհետև հասկանալի է, որ եթե Նիկոլ Փաշինյանը, ժողովրդկան լեզվով ասած, անգամ որոշ տեղից ռումբեր էլ արձակի, մեկ է՝ նրա իշխանության օրերը հաշված են։ Նա ինքն էլ դա գիտի ու հիստերիկ նոպաների մեջ է ընկնում խորհրդարանի ամբիոնից, ասում է, թե՝ Հայաստանում չի կարող իշխանությունը փոխվել։ Նա հստակ գիտի, որ ինքն արդեն պարտվել է, պատրաստվում է, որ հունիսի 20-ը իր իշխանության վերջին օրն է։
Իրականում Հայաստանն անտեր է, իշխանություն չկա, ու մենք պետք է հունիսի 20-ին ընտրենք իշխանություն։ Փաշինյանը արդեն մտովի հավաքել են իրենց ճամպրուկները ու պատրաստվում է երկրից թռիչքին, եթե, իհարկե, մեր ժողովուրդը էլի հույսը դնի Աստծու վրա ու չգնա քվեարկելու, որ սա հեռանա։
Գամ կարգախոսին․ Նիկոլի կարգախոսն է «Ապագա կա»։ Այդ կարգախոսով կարող է իշխանության հայտ ներկայացնել ցանկացած քաղաքական ուժ, բայց երբեք՝ ոչ իշխող ուժը։ Երբ գործող իշխանությունը վերցնում է այդ կարգախոսը, նշանակում է, որ նա ընդունում է, որ հիմնահատակ քանդել է ամեն ինչ և հույսով սպասում է, որ մի հատ էլ ապագայի մասով կարող է վստահություն ստանալ։
Նիկոլ Փաշինյանը, իր թիմը, իրենց խորհրդատուները, տեխնոլոգները կարծում եմ, հեգնում են ժողովրդին՝ այդ կարգախոսն ընտրելով։ Տեսեք, Հայաստանում մի իրավիճակ է, որ քաղաքացիներից ոչ ոք իր կյանքի անգամ ապագա մեկ տարվա պլանը չի կազմում, ինչ է անելու ինքը մեկ տարի հետո Հայաստանում։ Հայաստանի քաղաքացին երեք տարի առաջ լիքը պլաններ ուներ, էսօր չունի, որովհետև չգիտի, թե ընադմենը մեկ ամիս հետո ինչ է մեր գլխին գալու, անկանխատեսելի է։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը դեռնեդուռ ընկած բոլորիս համոզում է, որ ապագա կա, ընդունու՛մ է, որ որ ինքը էն վիճակին է հասցրել մեզ, որ բոլորս կասկածում ենք ապագայի լինել չլինելուն։
Եթե իշխանությունը քեզ ասում է, որ մի հուսահատվիր, կա ապագա, նշանակում է, որ էդ քաղաքական ուժը քեզ էնպիսի կեղտի մեջ է գցել, որ դու կասկածում ես էդ ապագային։ Եվ ուրեմն ի՞նչ ապագա կարող է լինել այդ ուժի հետ։ Ո՞ւմ ապագայի մասին է խոսում Նիկոլը, ինչի՞ն ապագա կա, ո՞րն է այդ ապագան։ Հիմա ասեմ, թե ինչ ապագա կա, եթե իշխանության լինի ՆԻկոլ Փաշինյանը։
Եվ ուրեմն ինչի՞ն կա ապագա․ իրենց կարգախոսի սկզբում և վերջում ազատ տեղ կա ավելացնելու․ ավելացնենք Փաշինյանի պարագայում ապագան պարտք անելով թոշակ տալն է, ինչ-որ հրաշքով որ մնան իշխանության․ իրենց պարգևավճարներին փայլուն ապագա կա։ Հայաստանում ապագա կա Թուրքիայի շահերին, Նիկոլ Փաշինյանը եթե շարունակի իշխանությունը, Թուրքիան կառնի Հայաստանը, և այո՛, թուրքական մշակույթին Հայաստանում ապագա կա։ Ադրբեջանի համար ապագա կա Արցախում, այն կդարձնի վերջնականապես իրենը։ Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարում է, որ հունիս ամսին Ստեփանակերտը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, չեք հավատո՞ւմ Նիկոլին հարցրեք։ Նիկոլին ի՞նչ հարցնենք, Նիկոլը բեմից ձեռք էր առնում, ասում էր՝ ասում են՝ ես եկել եմ, որ Ղարաբաղը հանձնեմ։ Նիկոլականներն էլ գլուխներն էին տմբտմբացնում․ հիմա ի՞նչ, կարող է՞ էդպես չեղավ, կարող է՞ չհանձնեց։ Էնել ո՞նց հանձնեց, 5000-ից ավել էլ զոհ տվեց, նվաստացրեց, բանակը քանդեց, էլ մնացածը չասեմ։ Այո, լավ ապագա կա կոռուպցիային, աղքատությանը լայն ապագա կա, ամիսը 1 տոկոսով աճում է։ Իսկ գյուղացուն ապագա կա՞, արցախցուն ապագա կա՞, աշխատողին ապագա կա՞։ Կարող է՞ ասել գերիների ապագան ո՞րն է, ադրբեջանցիներից փոխարենը գերիներին պահանջի ու հետ ստանա, 19-ին խոշտանգելով սպանում է, իր կիրթ ընկերը, անհետ կորածների ապագան ո՞րն է։ Նիկոլը մնաց Հայաստանում, Հայաստանի մնացած մասն էլ է սորոսիզացվելու է։
Նիկոլը չի ասում՝ ժողովուրդ, ձեզ կբերեմ լավ ապագա, նա ասում է, որ ապագա կա, ինչ-որ տեղ կամ ընդհանրապես։ Նույնությամբ կարող էր կարգախոս ընտրել՝ Աստված կա, արև կա։ Փող կա, երջանկություն կա, բայց հո չի խոստանում, որ դա դու ունենալու ես։
Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը այն վիճակին է հասցրել, որ բոլորն են կասկածում, որ այդ վիճակից ելք կա, ապագա։ Նա էլ չի հավատում դրան․ շատ կարևոր բան եմ ուզում հիշեցնել․ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին ասել է՝ ես երաշխիք չունեմ, որ թուրքերը Երևան չեն հասնի։ Ուրեմն եթե ինքը անգամ երաշխիք չունի, ի՞նչ ապագա պետք է խոստանա ու ապահովի։ Եռաբլուրի տարածքը եռապատկողը չի կարող և իրավունք չունի խոսել ապագայից։ Էս պահին Նիկոլն ինքն էլ կարիք ունի, որ պետության ղեկավար մի նորմալ մարդ լինի, որ Նիկոլն էլ ապագա ունենա։
Ես 2018 թվականի հենց կեսից իմ ընկերներին, գործընկերներին, բարեկամներին ու ծանոթներին համոզում էի, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ, եթե Նիկոլ Փաշինյանը սկսել է միայն մեղադրելու, չաշխատելու և մեղքերը ուրիշների վրա գցելու, ներդրողների հետևից ընկնելու վարքագիծ։ Համավարակի ժամանակ նույն մարդկանց հետ բանավիճում էի, որ Հայաստանը չի կարող հեշտ հաղթահարել, եթե սրանք են կառավարում պետությունը, համաճարակը, պատերազմի ժամանակ ասում էի, որ Հայաստանը չի կարող հաղթել պատերազմը, եթե Նիկոլն է ղեկավարում, պետք է նրան հեռու պահել ղեկավարումից։ Ու հիմա էլ ասում եմ՝ Հայաստանը չունի ապագա, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության մեջ, և թող մեկը փորձի հակառակը մեզ բոլորիս համոզել։ Ես հավատում եմ, որ եթե Նիկոլը թեկուզ 10 պատգամավորով անցնի խորհրդարան, ինքը վերցնելու է էդ մանդատը ու սկսելու է էլի թունավորել մեր կյանքը։ Հայաստանի լավ ապագան ցմահ բանտարկված Նիկոլն է, իսկ պետության ղեկին՝ ուժեղ ղեկավարը։
Կարճ ասած՝ այս թիմը ընդամենը երեք տարվա ընթացքում մեր զարգացող պետությունը հասցրել է էն մակարդակին, էն իրավիճակին, որ բոլորս հուսահատ վիճակում ենք։ Եվ ուրեմն, պետք է մենք բոլորս հայտարարենք, որ այո, կա ապագա, ու այդ ապագան Նիկոլին մերժելու մեջ է։ Պետք է ակտիվորեն գնալ ընտրատեղամաս, մերժել ՆԻկոլին, մերժել ու իմանալ, որ այդ ամեն մի քվեաթերթիկը, որը Նիկոլին չի ընտրելու, ընտրում է մեր երկրի ապագան։ Ժողովուրդ, ես անգամ կոչ եմ անում, թողնել գյուղատնտեսական աշխատանքները ու գնալ մերժել Հայաստանի շարունակվող ստորացումը, պարտությունը, մերժել Նիկոլին, եթե գալու է ձեր գյուղ քարոզ անելու, տեսեք էն հադրութցիների օրինակը, որ գյուղմթերքը ամբարել էին, բայց թուրքն է վայելելու։ Ձեր աշխատանքը չեք կարող վայելել, եթե Նիկոլն է ղեկին։ Նիկոլը երկիրը կործանելու մաստեր կլաս ցույց տվեց, դու ժողովուրդ, պետք է էդ կործանումից ոտքի հանելու մաստեր կլաս ցույց տաս։
Ուրեմն՝ ապագա կա ու՝ առանց Նիկոլի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը