24 12 2020

«Կարճ ասած»․ Բումերանգ․ 20 բան, որում Փաշինյանը մեղադրում էր նախկիններին, բայց տասնապատիկն արեց



Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած՝ ընդդիմություն եղած ժամանակ, ինչու եմ ասում այսպես ասած, որովհետև բազմաթիվ մարդիկ են կասկած հայտնում, որ իրականում փողով ընդդիմություն է աշխատել․ և այսպես, այսպես կոչված՝ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը քննադատում էր ամեն ինչ, ամեն դրականն ու բացասականը քննադատում էր նույն անողոք կերպով, նուն պոպուլիզմով, կարծես թե մեր երկրում ոչ մի լավ բան չի կատարվում․ բերված նոր ավտոբուսը ներկայացնում էր ոչ թե ուղևորահոսքը ճիշտ կազմակերպելու միջոց, այլ՝ խցանման ավելացում, նոր խանութը ներկայացնումն էր որպես մարդկանց գրպանները դատարկելու միջոց, նոր գործարանը՝ որպես ստվերային տնտեսության ավելացում, բացվող նոր կամուրջը՝ ոչ  թե քաղաքի երկու կտորները իրար կապելու միջոց, այլ՝ ինքնասպանության գոտի։ Ամեն ինչից փորձում էր դժգոհություն ստանալ, ամեն ինչ դարձնել քվե, դարձնել ատելության առիթ և գործիք։ Ու ստացվել է այնպես, որ հիմա՝ տարիներ անց ու պաշտոնավարման ընդամենը այս կարճ ժամանակահատվածում, Փաշինյանը հայելային պատասխան է ստանում։ Այն ամենը, ինչի համար մեղադրում էին նախկիններին՝ կապ չունի՝ արե՞լ էին, թե ոչ, հիմա տասնապատիկ իրենք են անում իրականում։ 

Օրինակ՝ ուզում էին Հրայր Թովմասյանի դեմ գործ բացել, իբր թե ապօրինի է ընտրվել ՍԴ նախագահ, հետո պարզվեց, որ նույն կերպ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ ընտրվել։ Նահանջեցին։ Մեղադրում էին, թե նախկինները բյուջեի փողերը շռայլ ծախսում են, հիմա պետական բյուջեի փողերը գնում են պարգևավճարների վրա, իսկ մինչև կորոնավիրուսը գործուղումների վրա էին գնում, բյուջեն հավեսով վատնում էին Նիկոլի ու Աննայի կեցության պայմանները միշտ շքեղ պահելու վրա։ Մեղադրում էին, թե պետական գույքը մասնավորեցվում է, իրենք սկսեցին ավելի թանկարժեքը սեփականաշնորհել տասնապատիկ էժան գնով, կոպեկներով։ Մեղադրում էին ճոխ ձևով Ամանորը նշելու մեջ, իրենք 2019-ի Ամանորի տոնակատարությունների համար ծախսեցին շուրջ 500 միլիոն դրամ, անունն էլ դրեցին զբոսաշրջություն են խրախուսում:

Մեղադրում էին, որ գազը թանկանում է, Փաշինյանն ասում էր, թե գազի գնի իջեցման հնարավորություն կա, բայց չեն իջեցնում, որովհետև Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը փող են աշխատում։ Խնդրեմ, իր գալուց հետո իր ասած 20 տոկոսով իջնելու փոխարեն թանկացավ: Հոսանքը նույնպես թանկանում է։ Խոսում էր այն մասին, որ նախագահը ժողովրդի հետ չի շփվում, բայց ինքը պախկվում է բունկերում։ Նախարարների աշխատավարձի բարձրացման դեմ էր խոսում, իր ուսուցչին էր օրինակ բերում՝ ասելով, որ բարոյական չի, որ նախարարի աշխատավարձը մի քանի ագամ ավել լինի ուսուցչի աշխատավրաձից, ինքն իր գաղտնի որոշմամբ այդ տարբերությունը տասնապատկեց:

Խոսում էր, թե ցուցարարներին ծեծում են, բայց հիմա վարչապետի շարասյունը ցուցարարների վրայով է անցնում։ Նախկին իշխանությանը մեղադրում էին մարտի 1-ի և 10 զոհի համար, գործ հարուցեցին, աչքներիս առաջ քանդվեց, բայց Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսին վատ պատրաստվելու արդյունքում ունեցանք 3,5 հազար մահ, Նիկոլ Փաշինյանի սխալների պատճառով 5 հազար մարդ զոհվեց պատերազմում։ Էն ժամանակ հենց կրճատում, օպտիմալացում էր լինում, ասում էին, բա ո՞նց ապրեն էս մարդիկ, հիմա իրենք են կրճատումներ անում ու ասում են՝ կույր աղիք էր, կոֆե խմողներ էին։ Սերժ Սարգսյանին մեղադրում էին համայնքները խոշորացնելու համար, իրենք շարունկեցին նոր թափով ու անունը դրեցին հեղափոխության նոր փուլ։ Նախկինում մեղադրում էին, որ կառավարության ծրագրում թվեր չկա, բայց իրենց ծրագրում ոչ մի թիվ չկա, անգամ ծրագիր չկա, կենացներ են։ Զուգարանի թուղթն ավելի օգտակար է։

Սերժ Սարգսյանին մեղադրում էին 400 հեկտար կորցնելու մեջ, իրենք թշնամուն տվեցին 10 հազար քառակուսի կիլոմետր Արցախից ու ավելի քան հազար քառակուսի կիլոմետր՝ Հայաստանից։ Հիշում ե՞ք Փաշինյանն ասում էր՝ ո՞ր Քոչարյանը, էն որ Մեղրին տալու շուրջ էր բանակցո՞ւմ, ինքը Հայաստանից հսկայական տարածք է տալիս, որ Ադրբեջանը Նախիջևանին կապվի։ Մեղադրում էին սահմանադրական կարգ տապալելու մեջ, 6 անգամ արդեն իրենք տապալել են։

Փաշինյանն առաջ դեմ էր քվեարկում վարկային համաձայնագրերին, բայց ինքը երկու տարվա մեջ երկու միլիարդ դոլարից ավելի վարկ է վերցրել։ Պարտադիր կուտակայինի դեմ էր խոսում, ասում էր՝ դա մարդկանց թալանելու ևս մեկ տարբերակ է, բայց հենց ինքն ընդունեց այդ որոշումը: Ասում էր՝ երկիրը սարքել են բաջանաղապետություն, իր իշխանության ժամանակ պաշտոններ ստացան բացառապես այդ սկզբունքով՝ աներձագ, մանկության ընկեր, եղբորորդի, քավոր, սանիկ...:

Սերժին ասում էիք՝ խաբեց ժողովրդին, ասում էր վարչապետ չեմ դառնա, դարձավ, դու հազարապատի՛կ խաբեցիր․ ասացիր՝ «Անհնար է արթնանաք մի օր ու իմանաք, որ Ղարաբաղի հարցը լուծվել ա, ժողովուրդն է լուծելու»․ Արթնացանք ու տեսանք, որ տվել ես։ Ընդ որում, չես լուծել Ղարաբաղի հարցը, ուղղակի հանձնել ես, Ալիևի սրտով՝ տվել ես։

Նախորդներին մեղադրում էիք մարդկանց զոռով միտինգի բերելու մեջ, է դու՛ք աշխատանքից ազատվելու սպառնալիքով եք միտինգ անում։ Ասում էիր արտաքին քաղաքականություն չենք ունեցել, հիմա ԱՊՀ նախագահների նիստին չես մասնակցում, որ վրադ չղժան։

Ասում էիր, թե Ռոբերտ Քոչարյանը հանրային աջակցություն չունի, նենց արեցիր Քոչարյանի վերադարձը հանրային պահանջ է, քո ռադ լինելը՝ նույնպես։ Ասում էիր՝ նախկին ղեկավարները չեն կարող դուրս գալ փողոց․ այ ընկեր, դե փորձիր դուրս գալ զրահապատ մեքենայիցդ․ հետդ մեկ բոտալյոն թիկնապահով ես եկեղեցի մտնում։ Պադավատներից էիր խոսում, հիմա քեզ ուղեկցում է 10 ավտոմեքենա։

Էս ցանկը կարող եմ շարունակել շատ երկար, մինչև քո հրաժարական տալը ու ավելի երկար։ Դուք հազար ու մի բաներում են մեղադրել և հիմա բոլորին անդրադառնալու եք, որ գերազանցեք։ Այո, քաղաքական բումերանգը շատ ցավոտ ու դիպուկ բան է։

Կարճ ասած՝ ժողովուրդ, դուք բերեցիք պաշտոնի ամբողջ կյանքը ձախողած մարդկանց, մարդկանց, որոնք իրենցից ոչինչ չէին ներկայացնում, կյանքում ոչնչի չէին հասել ու չարացած էին բոլորի դեմ, աշխարհի դեմ, նաև՝ ձեր դեմ։ Ու հիմա վրեժ են լուծում բոլորիցս։ Նրանք երկուսուկես տարում խփեցին բոլոր վատ ռեկորդները, հայրենիքը հանձնեցին ու դեռ շարունակում են մնալ։ Դո՛ւ ես բերել, դո՛ւ պիտի տանես։ Սա՛ է։ Եթե դեռ որևէ կասկած ունես, որ սրանք անհաջողակ են, փնթի ու դավաճան, նորից նայիր այս հաղորդումը ու բոլոր մյուս փաստերը, որ ամեն օր լցվում է համացանց։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ