16 12 2020

«Կարճ ասած»․ Ձեր լկտիությամբ, անտաշ կեցվածքով ծնողներին կրիտիկական քայլի եք դրդում



 

Հայաստանում այսօրվա կատարվածից տեղյակ եք բոլորդ․ գերիների, անհետ կորածների ծնողների նյարդերն արդեն տեղի են տալիս։ Էլ չեն դիմանում։ Ոչ մեկս չի դիմանում։ Գիտե՞ք ինչի, որովհետև չկա իշխանություն։ Չկա մարդ, որ պատասխանի էս մարդկանց։ Պաշտպանության նախարարը՝ չկա, գենշտաբի պետը՝ չկա, վարչապետը՝ չկա, պատասխանատու՝ չկա։ Գերիների, երեխաներից լուր չունեցողների ծնողները չգիտեն ուր գնան, ում դիմեն, ոչ մեկը խաբար չէ, կոմպետենտ չէ, իսկ կոմպետենտները՝ թռած են։ Դուք կարո՞ղ եք ինձ բացատրել, թե վշտի մեջ գտնվող ծնողը ինչո՞ւ պիտի հասնի էն օրվան, որ փողոց փակի։ Իր զավակը, ամուսինը, ձեր կոչով, գնացել-կռվել է, գերի է ընկել, անհետ կորել է, գուցե զոհվել է ու այդ ամենը՝ հանուն հայրենիքի, հիմա էլ իրենց անունը շահարկելով իշխանություն եք պահում, ինչո՞ւ պետք է էդ մարդիկ դիմելու տեղ չունենան և փողոց փակեն։ Ինչո՞ւ չկա մի պաշտոնյա, որ գնա ու իրավիճակը ներկայացնի։ Կա՞յֆ եք ստանում մարդկանց ողբից։ Ինչի՞ եք ուզում հասնել։ Ասացեք տեսնեմ, մարդու որդին չկա, լուր չկա, ամեն օր Ադրբեջանը վիդեոներ է տարածում, թե ինչպես է տանջամահ անում մեր գերիներին։ Ծնողը դա նայում է, ու ի՞նչ պիտի անի։ Ձեր լկտիությամբ, անտաշ կեցվածքով դուք ծնողին կրիտիկական քայլի եք դրդում, որից ամենաանմեղը կարող է լինել ՊՆ շենք մտնելը ու նախարարի երեսին թքելը։ Մարդը կորցրել է որդուն, էլ կորցնելու բան չունի ու եթե պաշտոնյա ընկնի ձեռքը, պատրաստ է ամեն ինչի։ Ու մեղադրելու չի։ Նիկոլ Փաշինյան, դու հասկանում ե՞ս, որ մարդկանց սարքում ես հանցագործ։ Ձեր հայրը մահացել է այսօր, 80 տարեկան հասակում, ցավակցում եմ էն մարդկանց, ովքեր այդ մահից սգում են, բայց դու, վարչապետ կոչեցյալ, քա՞նի հոգու կյանքի թելը կտրեցիր դեռ 20-ը չբոլորած։ Կտրեցիր, քո սուտ կոչերով, քո արկածախնդությամբ, քո տգիտությամբ, միգուցե դավաճանությամբ։

Նիկոլ Փաշինյան, հարց եմ տալիս, եթերում ասացիր, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան փաստաթուղթ է հրադադարի մասին, կրակի դադարեցման մասին։ Ափալ-թափալ, 20 օրում տվեցիր փաստաթղթով գրված ու չգրված տարածքնե, հողեր, գյուղեր և քաղաքներ, խոշոր հանք տվեցիր։ Բա ինչո՞ւ հրադադար չեղավ, այ ընգեր։ Կապիտուլյացիայի ես գնացել ու դրանից հետո ինչի՞ են կրակում։ Ասա տեսնենք, հասկանանք։ Երկար տառապանքից հետո 44 գերի վերադարձրինք, երկու օր անց նորից 200 հոգի գերի ընկան, գյուղեր տվեցիք։ Ո՞նց է լինում։ Բացատրեք, հասկանանք, ո՞նց եք հաջողացնում էդքան անտարբեր լինել։ Մեր իրավաբանների, Ռուսաստանի շնորհիվ գերիների մի մասը վերադարձան, անգամ շնորհակալություն չհայտնեցիք, այլ սկսեցիք փիարվել դուք․ հիմա ի՞նչ երեսով պետք է դիմեք, որ ամեն օր գերի ընկնողներին հետ բերեն։ Կամ էդ մարդիկ ի՞նչ վիճակով հետ կգան։ Ասում էիր, թե էս պայմանագիրը հրադադարիր մասին է։ Բա ինչի՞ են առաջ գալիս։ Ո՞ւր ես դու, դու կա՞ս, ընդհանրապես։ Ո՞ւր է քո ասֆալտի գեներալ Վաղարշակ Հարությունյանը, որին բերեցիր ու դարձրիր պաշտպանության նախարար զուտ նրա համար, որ քո կամակատարն է։ Լուրեր են տարածվում, որ 100-ից ավելի զինվոր գերի է ընկել, պաշտպանության նախարարությունը իր վրայից ցրում է, թե՝ սպասում ենք Արցախի ՊՆ արձագանքին։ Պատերազմող երկրի Պաշտպանության նախարարությունն աշխատում է սովորական պետական հիմնարկի պես, առավոտ 9-ին գործի, երեկոյան 6-ին՝ տուն։ Իրենց  գրաֆիկը չի փոխվել։ Բոլորինս փոխվել է, կյանքներս փոխվել է, իրենցը՝ ոչ։ Զավեշտը գիտե՞ք որն է, որ էն ժամանակ, երբ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ մի քանի մարտական դիրքերի անձնակազմերի հետ կապը կորել էր, Նիկոլ Փաշինյանը գիտե՞ք ինչով էր զբաղված՝ քննարկում էր ընտրակայն օրենսգիրքը փոխելու և արտահերթ ընտրություն անելու հարցը, Ազգային ժողովում իր թիմի հետ փակ հանդիպմանը։ Իդիոտիզմն ու ցինիզմը չափ ու սահման չունի սրանց մոտ։ Պատկերացնում եք, չէ՞, հավաքել էր ենթականերին ու քննարկում էր արտահերթ ընտրությունների գնալու և վերարտադրվելու հարցը էն ժամանակ, երբ մերոնք գերի էին ընկնում ու կապ չկար հետները։ Նա պետք է քիթ սրբելու ժամանակ չունենար, պիտի զանգեր ում հնարավոր է՝ Ռուսաստանի նախագահին, Մինսկի խմբին, ԵԽԽՎ, ՄԱԿ, տո Ալիևին պետք է զանգեր, ասեր՝ այ տղա, մենք բան ստորագրեցինք, էս ի՞նչ ես անում։ Չէ, թքած, կարևորը ոնց անեն, որ տակների աթոռը չկորցնեն։

Արարատ Միրզոյանը հերթով կանչում է արևմտամետ, հակառուս գործիչների ու իբր կուսակցությունների ղեկավարների, որոնց կուսակցությունում անգամ չգիտես, թե ով կա ու ինքն էլ իր խաղն է խաղում։ Երևի իշխանությունը պահելու կամ իրենք իրենց փոխանցելու սցենար է։ Իսկ միգուցե նոր արևմտյան սցենա՞ր է․ Նիկոլը վարի գնաց, հիմա Արարատով Պուտինի ներվերի վրա ազդեն։  

Բոլորը սպասում են, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գոնե էսքան մարդկություն կունենա ու հրաժարական կտա՝ որպես թուլամորթ գործիչ, որպես մարդ, որը պատերազմի հետ կապ չուներ, բայց դարձավ գերագույն գլխավոր հրամանատար ու բերեց կապիտուլյացիայի։ Հիմա նրա հրաժարականը օրհասական է, իսկ նա ասում է վայր եմ դնում կուսակցության ղեկավարի լիազորություրնները։ Ժողովուրդը, պարոն Հարությունյան, թքած ունի՝ դուք «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավա՞րն եք, հավաքարա՞րն եք, թե դռնապահը, այլ հետաքրքիր է, որ դուք միշտ լինելով բիզնեսմեն, բայց ոչ երբեք նորմալ ղեկավար, պետությունը քայքայեցիք ու թշնամուն տվեցիք ձեր պաշտոնավարման 5-րդ ամսում։ Դուք տվեցիք այն, ինչը ձեռքբերու մեջ գրամ նույնիսկ ամագ չունեիք, ինչպես Նիկոլը չուներ։ Երևի դրա համար էլ տվեցիք, ձախողեցիք այն ամենը ինչ ստեղծվել էր առանց ձեզ։

Մարդիկ, ձեր ղեկավարած երկրների քաղաքացիները, Արայի՛կ Հարությունյան, Նիկո՛լ Փաշինյան, էլ չեն դիմանում, դուք բոլորիս սարքում եք հոգեկան, ու այլևս սովորական են դառնում ձեր ցնդաբանությունները, գժությունները։

Ժողովուրդ, դուք մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում։ էս մարդիկ եթե կարողանային լավ բան անել, կանեին, եթե հասցրել են էս օրվան, ուրեմն ուրիշ բանի ընդունակ չեն։ Վեր կաց, ռադ արա սրանց։ Նայեք գերիների, անհետ կորածների՝ առավոտից իրիկուն փողոց փակող, ակցիա անող ծնողների՝ արդեն հույսը մեռնող աչքերին։ Նայեք նրանց, ժողովուրդ։ Նիկոլը պատերազմը բերել է Հայաստան, մեր բոլորիս հայացքում կյանք ու հույս չի մնացել։ Ոչ մեկդ, ոչ մեկս չի պլստալու։ Նրանք մեզ այսպես ներսից քամում են, քամում են, որ այլևս ուշադիր չլինենք անգամ մյուս հողերի տալուն։ Իսկ որ հող տալը դեռ չի ավարտվել, ակնհայտ է։ Ռազմական փորձագետը գրել էր, որ Արցախի բոլոր բարձր լեռները՝ 3200-ից մինչև 3700 մետր բարձրությամբ՝ Օմար, Մռավ, Սպիտակասար և այլն, թշնամու տիրապետության տակ են։ Դե էս հող տվող, հայրենիք տվող ու ընդհանրչապես՝ տվող իշխանության պարագայում էդ բարձունքներից, Ջերմուկի սարերին, Սոթքի ողջ բարձրության վրա զորք կենտրոնացնելուց հետո ի՞նչ կանի թշնամին։ Նիկոլն ու Արայիկը գիտեն, բայց մեզ չեն ասի, կֆռռացնեն։ Մինչև իրենց ռադ չանենք, չենք իմանա՝ ինչ են պայմանավորվել։

Կարճ ասած՝ ժողովուրդ, դարձյալ ու դարձյալ ասում եմ՝ դուրս եկեք տանից, անկախ եղանակից, անկախ ժամից, ձեր խաղաղ անհնազանդությունը ցուցաբերեք, ցույց տվեք, որ արժանապատվություն ունեք։ Պարտադիր չէ հասնել Երևան, կարող եք ձեր ակցիաները անել ձեր մարզերում, ձեր մարզպետարանի դիմաց, նույն դավաճաններն են։ Մի մտածեք, որ Նիկոլը մի օր կգնա ու ամեն ինչ իր տեղը կընկնի։ Նա ինչքան շատ մնա, այլևս ոչինչ փոխել հնարավոր չի լինի։ Նա կորցնելու բան չունի, նա ստացել է իր անվտանգության երաշխիքները, իր հարուստ ապագան կերտել է արդեն, մե՛նք ենք մնալու ու՝ ոչնչի առաջ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ