Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հերթական քրեական հետապնդումը դադարեցվեց։ Հիշեցնեմ՝ որ քրգործի մասին է խոսքը․ 2018 սահմանադրական կարգի իբր տապալման մեղադրանքով հակասահմանադրական գործ էր հարուցվել․ քանի որ ի սկզբանե իրենք՝ իշխանություններն իսկ չէին հավատում գործի հեռանկարին ու անգամ բնութագրել էին «ջուր գործ», կողքից էլ մեկ այլ գործ մոգոնեցին․ գտան ոմն Սիլվա Համբարձումյանի, որը ասաց, թե աջ ու ձախ միլիոնավոր դոլարների կաշառք է տվել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, չնայած որ Քոչարյանին մոտիկից կյանքում չի տեսել, էլ չասեմ, որ անգամ կոմունալները վճարելու փող չեր ունեցել այդ ժամանակներում, ու անգամ դատարան էին դիմել, որ պարտադրեն փակի։ Այնքան անհիմն գործ էր, որ դատարանը անգամ հիմնավոր կասկած չէր գտել խափանման միջոցի հարցը քննելիս։ Երբ սահմանադրական կարգի տապալման հայտնի գործը ճանաչվեց հակասահմանադրական ու կարճվեց, արդեն սրան սկսեցին ակցենտ անել իշխանությունները։ Դատական նիստերը տեղի չէին ունենում, հետաձգվում էին, բայց դե մնում էր։ Այս տարվա մայիս ամսին էլ լրացավ այս փուչ գործի վաղեմության ժամկետը։ Դատարանը Ռոբերտ Քոչարյանին տեղեկացնում է, որ կարող են օգտվել դրանից։ Իր խասյաթի համաձայն, Ռոբերտ Քոչարյանը մերժում է՝ պնդելով, որ պետք է գործը քննվի, քանի որ աբսուրդ մեղադրանք է։ Սեպտեմբեր ամսին դարձյալ դատարանն առաջարկում է վաղեմության ժամկետով ավարտել գործը։ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ մերժում է՝ վստահ լինելով, որ էս գործն էլ էնքան դատարկ է, որ անգամ Նիկոլի դատական համակարգում հերիք չէ կարդարացվի, դեռ մի բան էլ հարուցողները խայտառակ կլինեն։ Հետո տեղի է ունենում հաջորդ զավեշտը։
Մենք տեսել ենք, թե ինչպես է ՀՀ կառավարությունը վերաբերվում ազատությունից զրկված անձանց։ Մարդուն կալանավորում են, բազմաթիվ հիվանդություններով դուրս է գալիս կամ դուրս չի գալիս ընդհանրապես։ Մենք հիշում ենք Արմեն Գրիգորյանին, որ մահացավ, հիշում ենք Մանվել Գրիգորյանին, որ մահացավ, հիշում ենք Մհեր Եղիազարյանին, որ մահացավ էլի բանտում։ Սա այս իշխանության ընդունելի պատժելու ձևերից է։ Մեկին ասեք, որ բանտից դուրս է եկել ու լրիվ առողջ։ Ռոբերտ Քոչարյանը ևս ազատազրկված լինելով, առողջական խնդիրներ է ձեռք բերում բանտում, և այս ընթացքում պատահել է, որ դատարանի թույլտվությունն է ստացել հետազոտության նպատակով արտերկիր մեկնելու։ Դեկտեմբեր ամսին դատավոր Դանիբեկյանը մերժում է ելքի թույլտվությունը, չնայած որ դատական նիստեր տեղի չէին ունենալու, հունվար ամսվա համար դիմում են, էստեղ էլ թողնում է դիմումն առանց քննության։ Ստացվում է՝ դատարանն ուղղակի հնրավորութուն չի տալիս իր առողջությամբ պատշած զբաղվելու, և Ռոբերտ Քոչարյանը կանգնում է ընտրության առաջ՝ անել այն, ինչ անհրաժեշտ է, թե՞ շարունակել դատական անհեռանկար շոուին մասնակցելը․ նա ընտրում է առողջությունը, և գործը կարճվում է։ Կրկնեմ՝ երկու անգամ հրաժարվում է վաղեմության ժամկետի կիրառումից՝ փորձելով արդարության հասնել։ Էլ չեմ ասում, որ արդարության դեմքը Նիկոլի օրոք գիտենք ինչպիսին է։ Իսկ թե ինչպիսին է, հստակ երևաց հենց այսօր՝ մեկ այլ գործով, որի գլխավոր հերոսը շատ ուղիղ կապ ուներ նույն Ռոբերտ Քոչարյանին մեկուկես տարի ապօրինի կալանքի, աբսուրդ գործով դատական քաշքշուկի մեջ գցելու հետ։
2023 թվականի օգոստոսի 12-ին, այսինքն՝ 4,5 ամիս առաջ, գիշերը Երևանում տեղի է ունենում վթար 37-ամյա Հրաչյա Մուշեղյանի վարած Ford Fusion մակնիշի և 54-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ։ Գոլֆի վարորդը տեղում մահանում է, ուղևորը ծանր վիճակում տեղափոխվում է հիվանդանոց։ Ինչպես մամուլն է գրում, Հրաչյա Մուշեղյանը, որը հանդիպակած գոտի էր դուրս եկել և դարձել մահացու վթարի հեղինակ, մեքենան վարել է հարբած վիճակում։ Գալիս են քննչական կոմիտեի քննիչները, գործ է հարուցվում, մեղադրանք է առաջադրվում, բայց․․․ Հրաչյա Մուշեղյանը, մնում է ազատության մեջ, չնայած որ մարդ էր մահացել, մյուս ուղևորի վիճակն էլ պարզ չէ՝ ողջ է, թե ոչ։ Դա էլ կպարզվի, վստահ եմ։
Լավ, էդ ո՞նց է լինում։ Ինքն էլ հո Նիկոլի շարասյան վարորդը չէ՞ր, որ տա-սպանի ու մնա ազատության մեջ։ Պարզվում է՝ սա էլ Նիկոլին մեծ ծառայություն մատուցած մեկն է։
Ո՞վ է Հրաչյա Մուշեղյանը, էդ նոր արտոնյալը մեր երկրում։ Իսկ սա էն քննիչն է, որը այ իմ թվարկած հակասահմանադրական գործով քննչական խմբի ղեկավարն էր, որը մեղադրանքն էր մշակել ու կալանքի էր տարել Ռոբերտ Քոչարյանին։ Ամբողջ իրավաբանական համայնքն ասում էր աբսուրդ գործ է, ապօրինի, կալանքը առհասարակ չի կարելի կիրառել, սա պնդում էր, որ ի՞նչ եք ասում, պետք է կալանք տալ։ 2018թ․ սեպտեմբերի 11-ին երբ հրապարակ եկան հայտնի գաղտնալսումները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ, Վանեցյանը ասում է՝ ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ ջան, ասի դուխով, գործը նայի, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս։ Մի ամիս հետո ասաց որ շփոթել է, ոչ թե դատավորին է ասել, այլ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Հրաչյային։
Քննիչ Հրաչի գործերը աջ են գնում Քոչարյանի գործը սարքելու շնորհիվ, դառնում է ՀՔԾ-ում հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ, վարչության պետք է դառնում։ Պարզվում է՝ եկամուտներն էլ մի տարում աճում են միանգամից 10 մլն դրամով, 4 միլիոնով էլ Մերսեդես է առնում։ Հարցնում են՝ էդքան փող ո՞րտեղից։ Պատասխանում է՝ ազատ ժամանակ գյուղատնտեսությամբ եմ զբաղվում։ Պատկերացնում եք, չէ՞։ Մարդիկ ոչ թե ազատ ժամանակ, այլ սաղ կյանքը գյուղատնտեսությամբ են զբաղվում, տոկոսի տակ ճռում են, սա ազատ ժամանակ հող է մշակում, դառնում է միլիոնատեր։
Հետո ավելի զավեշտալի բան է տեղի ունենում․ 2018թ․ դեկտեմբերի 6-ին նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը Մխիթար Գոշ մեդալ է տալիս, ոչ ավել ոչ պակաս՝ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հակասահմանադրական գործ կարողին մեդալ են տալիս օրինականության հաստատման համար։ 2022թ․ մայիսին էլ աշխատանքից ազատվում է ու դառնում փաստաբան։
Հիմա էս տղեն այ էդ հարբած վարորդն է, որը մասնակից է եղել վթարի, որի արդյունքում մյուս վարորդը զոհվել է, ուղևորը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, իսկ ինքը մնացել է ազատության մեջ, 5 րոպե գոնե չի նստել։ Սա որ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր, պնդում էր, որ Քոչարյանի նկատմամբ պարտադիր պետք է խափանման միջոց կալանք կիրառել, որովհետև նա եղել է նախագահ, ազդեցիկ է, կարող է ճնշում գործադրել, խոչընդոտել քննությանը կամ փախուստի դիմել։ Իր ցուցումով Ռոբերտ Քոչարյանին արգելել էին անգամ 2,5 տարեկան թոռան հետ տեսակցել։ Հիմա սա, իր հետ կապված գործով ազատության մեջ է, չնայած որ, համաձայն մամուլի, եղել է հարբած, իսկ դա ծանրացուցիչ հանգամանք է։ Ավտոն խփում է, մարդը մահանում է, ազատ ֆռֆռում է իր համար ու էդ ընթացքում մի գլուխ քննչական գործողություներ կան, որոնք երևի անում են իր ընկերները կամ նախկին ենթակաները, դատաբժշկական փորձաքննություններ կան, որ էլի երևի իր մոտիկներն են անում, բա էդ ո՞նց ա լինում։
Պարոն Մուշեղյան, ասում էիր հետո՞ ինչ, որ նախկին նախագահ է, ավելի վատ, կարող է ճնշում գործադրել, խոչընդոտել քննությանը․ բա հիմա դու էլ քննչականի նախկին չինովնիկ ես, էդ չես կարո՞ղ փախուստի դիմել կամ խոչընդոտել, ճնշում բանեցնել, կապերդ օգտագործել քո նախկին կոլեգաների վրա, որոնց հետ աշխատել ես։ Իրար հետ հաց եք կիսել, մեկդ մեկին լավություն արել, կարող են, չէ՞, օգնել, որ դուրս գաս պատժից։ Բա էդ օրինականություն պահելու մեդալ ես ստացել, բա ինչի՞ նստած չես։ Կարող է՞ դիմացինդ, որին տվել-սպանել ես, խեղճ ու կրակ մարդ է, կռիշ չունի, որ ձեր բեսպրեդելի դեմ պայքարի, ուրեմն պետք է սպանել ու հանգիստ ֆռֆռա՞լ։ Դու նստած չես կարծում եմ՝ դու էլ գիտես ինչի համար․ որովհետև ծառայություն ես մատուցել իշխանություններին, քեզ չի կարողանում նստացնել, որովհետև դու անմեղ տեղը բռնել ես տվել էն մարդուն, որից Նիկոլի իշխանությունը վախենում է շան նման։
Կարճ ասած՝ Հայաստանի դատական իշխանության դեմքը էս է․ հասկացանք, որ Նիկոլի իշխանության օրոք արդարադատություն չկա, որերորդ մարդն է իր թիմից, որ սպանում է ու պլստում արդարադատությունից։ Իրենց կարելի է։ Սա հենց կոչվում է երկակի ստանդարտ, որը ժողովրդավարության հետ կապ չունի։ Ու անգամ, ամենաակնհայտ գործում, ամենաակնհայտ հանցանքի մեջ քննչականները, դատախազները միջոցներ չեն կիրառում։ Դուք ցույց եք տալիս, որ թքած ունեք իրական արդարադատության վրա։ Ձեր հիմնական նպատակը ձեր ուզած քաղաքական մոտիվներով հակառակորդներին չեզոքացնելն է։ Մեռաք դա ապացուցելով։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը