«Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանն աշխատանքից զատ զբաղվում է նաև գյուղատնտեսական աշխատանքներով:
Մուշեղյանը լրագրողներին հետ զրույցում պատասխանելով հարցին՝ թե որտեղի՞ց է նրա եկամուտները աճել 10 մլն դրամով և ի՞նչ միջոցներով է գնել շուրջ 4 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա, ասաց. «Ես ինքս Արարատի մարզից եմ, գյուղից, այգիներ եմ մշակում։ Եթե հողի հետ աշխատում ես, վաստակում ես, նաև կարողանում ես տնօրինես, վայելես»,- ասաց Մուշեղյանը:
Նշենք, որ Հրաչ Մուշեղյանը ներկայումս զբաղեցնում է Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը