29 11 2018

Դատավոր Հրաչյա Մուշեղյանը «չի հիշում»՝ զանգե՞լ է Վանեցյանին, թե ոչ․ News.am

Դատավոր Հրաչյա Մուշեղյանը «չի հիշում»՝ զանգե՞լ է Վանեցյանին, թե ոչ․ News.am

Մարտի 1–ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը չի հիշում՝ հայտնի գաղտնալսման մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ասված «դատավոր Հրաչն» ինքն է, թե չէ։

«Հեռախոսազրույցի տեսանյութը ես նայել եմ ու այնտեղ իմ կողմից զանգ կատարելու մասին ոչինչ չկա։ Ես եմ զանգե՞լ, անկեղծ ասած, ներկա պահին չեմ հիշում։ Չեմ կարող հիշել, ուստի չեմ կարող հերքել»,– News.am–ին ասաց Հրաչյա Մուշեղյանը։

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ընթացքում Արթուր Վանեցյանը բառացի ասել է հետևյալը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ պատասխանել է. «Հա, կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա...»։

Ձայնագրության հրապարակումից հետո տեղեկություն տարածվեց, որ խոսքը Հրաչ անունով առաջին ատյանի դատավոր Վաչե Մարգարյանի մասին է, որը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Մեկ ամիս անց Արթուր Վանեցյանը «հիշեց», թե ով է դատավոր Հրաչը։ «Հրաչը ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Նրա անունը Հրաչ է, չեմ էլ ճանաչում իրեն, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներիս նստած տղան է։ Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ «Հրաչն, ի՞նչ ա ասում», պատասխանում է՝ «Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա», ասում եմ՝ «դե ուրմեն, ուզի-չուզի՝ պետք ա տա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ