20 06 2022

«Կարճ ասած»․ Ո՞վքեր քանդեցին մեր երկիրը, միայն թե Քոչարյանը չգար իշխանության



 

Մեր էս փոքրիկ երկրում ամեն օր էնքան բան է լինում, որ չես կողմնորոշվում, թե որ մեկին անդրադառնաս։ Բայց նշեմ, որ բոլոր բացասականները նույն թեմայի շրջանակներում են ու կապվում են մեկ անձի հետ։ Մեկ տարի առաջ այս օրը մեր երկրում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Հաղթեց, իբր, չագուչի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը ի սկզբանե անհասկանալի էր ու կասկածելի՝ ո՞նց կարող է ընտրվել մարդ, որը չուներ բացարձակ լեգիտիմություն, որի հանրահավաքներին բացարձակ մարդիկ չէին գալիս, միտինգ անելու համար Երևանից էր ավտոբուսներով տանում ու էս վիճակում ընտրվում է։ Այսօր տրվեց հարցի պատասխանը։

Ընտրություններից մեկ տարի անց փաստվում է՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամը խորացել է, անվտանգային ճգնաժամը խորացել է, խաղաղության խոստումը չի կատարվել և որևէ խոստում չի կատարվել։ Ընդհակառակը՝ այդ խոստումից հետո թշնամին ավելի է մտել մեր երկրի տարածք, իսկ երեկ ունեցանք Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի հերթական զոհը մեր սահմանին։ Սահմանին զոհ ենք ունեցել, մինչև հիմա Պաշտպանության նախարարությունը անգամ հաղորդագրություն չի տարածել, Արծրունական ոճը շարունակվում է։ Կիրակի էր, երևի Պապիկյանը քեֆերի մեջ էր, չէր արձանագրում։

Ընտրություններից մեկ տարի անց մեր երկրում բեսպրեդելը շարունակվում է, քաղաքական դիրքորոշման համար եթե մինչ այս կալանավորում-նստացնում էին բերդ, հիմա արդեն սպանում են։ Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ապարանում, խայտառակության, լկտիության գագաթն է։ Մամուլը գրում է, որ Նիկոլին հայհոյելու համար ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները 7 հոգու վրա կրակել են, կան զոհեր։ Նիկոլն ասում էր այլևս երբեք մեր երկրում ոչ ոք զենքով հարց չի լուծելու։ Դա ասում էր 2018 թվին, իսկ այսօր արձանագրում ենք, որ սպանությունները դարձել են մեր կյանքի անբաժան մասը։

Շատ ճիշտ զուգադիպությամբ, հենց ընտրություններից մեկ տարի անց իշխանության կարկառուն ներկայացուցիչը հայտնեց այդ ընտրությունների կեղծված լինելու մասին։ Այսօրվա սկանդալը ամբողջությամբ բացեց Նիկոլի իշխանության, դատական համակարգի դեմքը ու հստակ կասկածի տակ դրեց ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրության լեգիտիմությունը։

Հիշում ենք, թե ինչպես ընտրություններից առաջ Գագիկ Ջհանգիրյանը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար․ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ասել էր՝ ես պետք ա քո փոխարեն նշանակվեմ, լավ կլինի դու ինքնակամ գնաս, ինքնակամ չգնաս՝ մեկ ա կգնաս։ Քրգործ հարուցեցին Վարդազարյանի վրա, նախագահությունը սառեցվեց, Գագիկ Ջհանգիրյանը դարձավ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար։ Հետո սկսեցին այցելությունները դատարաններ, դատավորների նկատմամբ ճնշումներ, ընդդիմադիրների կալանքներ։ Փաստացի՝ այսօր դատավորները վախենում են ազատ արձակել քաղակտիվիստներին։

Այսօր մի կարևոր հանցանք բացահայտվեց․ 2021 թվականի ընտրություններից ընդամենը 4 ամիս առաջ Ռուբեն Վարդազարյանին Ջհանգիրյանն ասում է քիչ ժամանակ ունես, շուտ արա գնա, քո վրա քրգործերը կջրենք։ Ու սպառնում է նաև՝ ապագային նայի երեխա ունես բան ունես։ Եթե չգնաս՝ ՍԴ-ի պես ԲԴԽ-ն էլ կոչնչացնի Նիկոլը։ Ու ամենակարևորը՝ ասում է էս ամենը նրա համար է, որ հանկարծ Ռոբերտ Քոչարյանը իշխանության չգա։

Հասկնում ե՞ք ինչ է կատարվել մեր երկրում։ Մարդը փաստացի ասում է՝ Հայաստանում կեղծվել են ընտրություններ, ՍԴ հերն անիծվել է, Քոչարյանի վրա քրեական գործ են հարուցել հենց նրա համար, որ Քոչարյանը իշխանության չգա։ 

Գագիկ Ջհանգիրյանը խոսում է ինչ-որ կլանից, բարքերից․ ո՞վ է խոսողը։ Հենց երեկ ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները մարդկանց են սպանել Նիկոլին հայհոյելու համար։ Էս այլանդակ բարքերի կրողները ինչի՞ց են խոսում, բարքերի՞ց, կլանների՞ց։ Կամ ո՞վ է խոսողը, Ջհանգիրյան Գագիկը՞։ Ուզում եմ հիշեցնել, 1995-96 թվականների ընտրությունները եղել են ՀՀ ամենախայտառակ կեղծված ընտրությունները, հենց էն ժամանակ են ընտրացուցակներում հայտնվել երկրից գնացողները, մահացածները։ Ո՞վ էր էդ գործընթացի պատասխանատուն․ Գագիկ Ջհանգիրյանը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ զոհված պաշտոնյաների, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի դիակները դեռ տաք էին, հենց էդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանին թուղթ են ներկայացնում, թե Վաղաևրշակ Հարությունյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Վահան Շիրխանյանին, Անդրանիկ Քոչարյանին մեկ էլ Վաղարշակի ախպորը պաշտոնի կտաս ու պետության դեմ դուրս չենք գա։ Հիմա Ջհանգիրյանը նեղացել է, որ էդ թուղթը երեսներին էր շպրտել Քոչարյանը ու խոսում է բարքերից ու կլանի՞ց։ Բարքերից է խոսում մարդ, որը մենակ պետական պաշտոնյա է եղել ու պալատներ է սարքե՞լ։

Էս ձայնագությունը Հայաստանի զանգովի արդարադատության իրական դեմքն է։ Մենք արդեն ունենք մի քանի ձայնագրություն, մի դեպքով որոշում են ում կալանք տան, մյուս դեպքով վարչապետի խորհրդարանը քրեական գործեր է խմբագրում, ու նույն անձը վաղը դառնալու է գլխավոր դատախազ։ Երրորդ դեպքով Ջահանգիրյանը գործարք է առաջարկում, դու գնա՝ ես գամ, որ Քոչարյանը չընտրվի, քո վրայից էլ գործերը կջրենք։ Այսինքն եթե ձեր բոլոր խոսակցությունները ձայնագրվի, պետք է բերդում ով կա ազատ արձակե՞ն, պետք է բոլոր որոշումները չեղյալ հայտարարե՞ն, է՞լ ինչի մասին եք հանձնարարականներ տալիս, է՞լ ում եք սպառնում, որ սենց չլինի՝ նենց լինի։ Ասում ա՝ Ջհանգիրյանը չի մեկնաբանում հացի սեղանի շուրջ խոսակցությունը։ Է հեչ էլ մեկնաբանի, նրա մեկնաբանությանը ոչ ոք չի սպասում, նա ընդամենը պետք է անհապաղ կալանավորվի։

Ամենասարսափելին գիտե՞ք որն է, մենք հասել ենք այս ծանրագույն վիճակում մեկ մարդու վախերի շնորհիվ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սարսափում է Ռոբերտ Քոչարյանից ու մեր երկիրը գնում է կործանման այդ բնազդային վախի պատճառով։ Էս մարդիկ քանդեցին բանակը, բերին պատերազմ, քանդեցին դատական համակարգը, քանդեցին տնտեսությունը, ժողովրդին սարքին աղքատ ու մուրացկան, Սահմանադրական դատարանը, բոլոր դատարանները, ԲԴԽ-ն, ամեն-ամեն ինչ, երկիրը սարքեցին Սիցիլիա, պետություն վարի տվեցին մենակ նրա համար, որ Քոչարյան չգար։ Քոչարյանի ժամանակ սահմանը ամուր էր, տնտեսությունը զարգանում էր, պետությանը հարգում էին, ընդունում էին դրսում․ նա վախեր չուներ, իսկ իրենք ունեն, շատ են վախերը և սարսափում են։

Կարճ ասած՝ Սրանք ուզում էին անել այն, ինչ հիմա են անում ու համարում էին, որ իրենց միայն Քոչարյանն է որ կխանգարի, դրա համար, առաջին հերթին իր դեմ էին պայքարում։ Հիմա հարց է առաջանում․ եթե դատական համակարգը այդ նպատակին օգտագործելու համար էս օրն են գցել, այսպես են ենթարկացրել, օրինակ՝ ԿԸՀ Մուկուչյանի՞ն ինչպես են վախը բռնել, ո՞վ է Տիգրան Մուկուչյանին սպառնացել, վախեցրել ու ենթարկացրել, որ հանկարծ Քոչարյանը շանս չունենա գալու։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ