26 06 2020

Որտեղի՞ց եկավ և ո՞ւր է գնում Արմեն Սարգսյանը. «Հիշողության թարմացում»



Օրեր առաջ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց մի օրինագիծ, որով հրաժարվեց Սահմանադրությունով իրեն վերապահված եզակի լիազորություններից մեկից, այն է, որ համաձայն է իր ստորագրությունը չլինի, ու օրենքը մտնի ուժի մեջ։

Ինչպես բուն նախագիծը դեռ քննարկման փուլից մեծ քննադատությունների արժանացավ, այնպես էլ նախագահի ստորագրությունը, որովհետև շատերը հույս ունեին, որ Արմեն Սարգսյանն այն կուղարկի Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը պարզելու, որովհետև շատ իրավաբաններ, մասնագետներ, նաև ընդդիմադիր խմբակցությունները վստահ են, որ այս օրենքի նախագիծը հակասահմանադրական է և սրանով խախտում են սահմանադրության առնվազն մի քանի կետեր:

Այս անգամ անդրադարձել ենք առհասարակ նախագահի գործունեությանը՝ սկսած այն ժամանակներից, երբ նախորդ իշխանության՝ մասնավորապես ՀՀ երրորդ նախագահի կողմից առաջարկ ստացավ լինել ՀՀ 4-րդ նախագահը խորհրդարանական կարգի հանրապետությունում:

Հաղորդումն առաջարկում ենք դիտել նաև «5-րդ» ալիքի եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ