12 06 2020

Երբ ներողություն է խնդրում իշխանությունը. «Հիշողության թարմացում»



Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրերս ներողություն խնդրեց Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար: Մասնավորապես, նա ասաց, որ եղել են պահեր, երբ սխալ որոշումներ են կայացրել, երբեմն հապաղել են և ինչ–որ հարցերում կարող էին ուրիշ կերպ վարվել։

Նախարարը նաև նշում էր, քանի որ գործ ունենք նոր վիրուսի հետ, քիչ է եղել ինֆորմացիան և շատ դեպքերում իրենք արել են հայտարարություններ, որոնք հետո ստիպված են եղել հերքել: Խոսքը վերաբերում է դիմակներ կրելուն, երբ սկզբում ասում էին, որ այն անհրաժեշտ չէ և չի պաշտպանում վիրուսից, իսկ հիմա էլ տուգանում են այն չկրելու համար, և հայտարարությանը, որ կորոնավիրուսը սովորական գրիպ է:

Այսօր կանդրադառնանք իշխանության ներկայացուցիչների սխալների ընդունմանը, բերված արդարացումներին և ամենակարևորը, թե ինչ է հաջորդել ներողություն խնդրելուն ու սխալներն ընդունելուն:

Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ