Մեր օրերում իրադարձություններն այնքան շատ են լինում օրվա կտրվածքով ու այնքան արագ, որ մեկ կամ երկու ամսվա իրադարձությունները մոռացվում են, իսկ վերհիշելուց բավականին հետաքրքիր պատկեր է ի հայտ գալիս, այսօր առաջարկում եմ վերհիշենք համաճարակային իրավիճակը, ոչ շատ հեռու անցյալ կատարելով։
Հայաստանում իրավիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնացնում է դժոխքի ճանապարհի հետ, որով այսօր քայլում ենք: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ արդեն թեթև ընթացք ունեցող վարակակիրներին չեն հոսպիտալացնում, հարկադրաբար չեն մեկուսացնում և դրան զուգահեռ ավելանում են նաև ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը:
Բացի այդ, օրեր առաջ վարչապետը հայտարարեց, որ ունեցել ենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված է մահացել: Ասում են՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է մահճակալային անբավարար ֆոնդի, անհրաժեշտ սարքավորումների և մասնագետների պակասի հետ:
Այսօր կանդրադառնանք կորոնավիրուսով պայմնավորված հիվանդանոցային սպասարկմանը, մահճակալների թվին: Ի՞նչ հայտարարություններ էին անում այս մասով պաշտոնյաները սկզբում և հիմա:
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը