02 06 2020

Ինչպե՞ս է «կորոնավիրուսային հեղափոխություն» անելու քաղաքացին. «Հիշողության թարմացում»



Երեք ամիսների ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 10 հազարի: Այս մասին կանխատեսել էր անգամ նախարար Արսեն Թորոսյանը: Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները:

Թեստի արդյունքների մասին հայտարարեց հենց ինքը Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ ասելով, որ իրեն հայտնի է, թե ինքն ինչպես և երբ է վարակվել:

Այս անգամ անդրադարձել ենք վերջին մեկ ամսվա կտրվածքով համավարակի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ինչո՞ւ արդյունք չտվեցին խիստ սահմանափակումները, ո՞վ է մեղավոր, ինչպե՞ս է այսուհետ պայքարելու կառավարությունը համավարակի դեմ:

Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ