Արցախյան հակամարտության թեման մշտապես ներքաղաքական և հանրային օրակարգում է, սակայն վերջին շրջանում հատկապես առավել բուռն կերպով է քննարկվում:
Այսօր առաջարկում ենք անդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին՝ վերհիշելով տարբեր տարիներին Հայաստանի ղեկավարների ունեցած դիրքորոշումը: Նախօրեին Ազգային ժողովում կառավարության կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ հակամարտության կարգավորմանը և Հայաստանի արտաքին քաղաքականությանն առհասարակ:
Վարչապետն իր այդ ելույթում նշում էր, որ ինքը միակ ղեկավարն է, որ այս թեմայով այդքան հաճախ ելույթներ է ունենում և այդքան թափանցիկ է: Սակայն այստեղ պետք է նկատել, որ վարչապետն այս թեմային անդրադառնում է պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան միայն, այն դեպքում, երբ բավականին երկար ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունից հետո որևէ արձագանք չկար:
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը