Մայիսի 4-ից հանվեցին արտակարգ դրության պայմաններում նախատեսված մի շարք սահմանափակումներ, թույլատրվեց տնտեսական որոշ օբյեկտների գործունեությունը և այլևս պարտադիր չէ տեղաշարժման թերթիկի առկայությունը: Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ, տեսնում ենք, որ կորոնավիրուսը ոչ թե նահանջում է, այլ վարակվածների թիվն ամեն օր մեծ աճ է արձանագրում: Այսօր առաջարկում եմ վերհիշել կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակը հենց սկզբից՝ ե՞րբ արձնագրվեց առաջին դեպքը, ինչպե՞ս տարածվեց և այսօր արդեն ի՞նչ իրավիճակ ունենք: Կներկայացնենք նաև ըստ համաճարակաբանական իրավիճակի իշխանության քայլերն ու գործողությունները:
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը