Օրեր առաջ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն Ազգային ժողովում ի պատասխան պատգամավորներից մեկի հարցին, նշեց, որ Հայաստանը պատրաստ չէ ներգաղթի: Ավելին՝ նշեց, որ հայրենադարձության խթանումն իրենց համար առաջնային խնդիր չէ:
Այսօր առաջարկում ենք անդրադառնալ հայրենադարձության վերաբերյալ իշխանությունների ներկայիս ոչ այնքան ոգևորիչ գնահատականներին և իշխանափոխության օրերին տված խոստումներին ու լավատեսական հայտարարություններին:
Դեռևս ընդդիմադիր պատագմավոր եղած ժամանակ Նիկոլ փաշինյանը նշում էր, որ Հայաստանում հնարավոր չէ ներգաղթ այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել իշխանափոխություն, ավելին նա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, որ մեծ հայրենադարձության կազմակերպումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրային նպատակներից է:
Եվ հետո այս թեզը շարունակեց նաև իշխանափոխության օրերին, իսկ արդեն իշխանություն գալուց հետո կրկին վստահորեն պնդում էր, որ հայերնադարձության մեկնարկը տրված էր:
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը