01 05 2020

Իշխանության էմոցիոնալ որոշումներն ու անհասկանալի առաջարկները․ «Հիշողության թարմացում»



Կորոնավիրուսը կարծես թե մեր երկրում ևս դեռ չի նահանջում, ինչով էլ պայմանավորված՝ արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում արտակարգ դրություն է: Նախորդ հաղորդումների ժամանակ արդեն անդրադարձել ենք կառավարության ներկայացրած սոցիալական ծրագրերին, որոնք շատ դեպքերում, ինչպես կառավարությունն է ընդունում, շատերի համար դժվարամատչելի են:

Այդ սոցիալական ծրագրերից մեկով որոշակի փոխհատուցում տրվեց էլեկտրաէներգիայի և գազի վճարման դիմաց, որից, սակայն, քիչ թվով սպառողներ օգտվեցին: Եվ արդեն մի քանի օր է՝ Հայաստանում անջատումներ են տեղի ունենում կոմունալները չվճարելու պատճառով:

Հաղորդմանն անդրադարձ է կատարվել իշխանության ներկայացուցիչների առաջարկներին, թե ինչպես հաղթահարեն սոցիալական խնդիրները՝ հիշելով նաև նույն հարցի վերաբերյալ նախկին մոտեցումները:

Կոմյունալ վճարների հետ կապված վարչապետ Փաշինյանը և ազգային ժողովում և՛ իր ֆեյսբուքյան ուղիղի եթերում հավաստիացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել և մինչև արտակարգ դրության ավարտը չվճարելու  դեպքում անջատումներ չեն լինելու:

Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ