07 03 2020

Հիմա դատավոր Դանիբեկյանը դատավո՞ր է, թե՞ տուժող է. Արամ Վարդևանյան



Ինքնաբացարկի հիմքը հետևյալն է, որ մենք ունենք մի արտառոց իրավիճակ, երբ հենց տուժող Անան Դանիբեկյանի ցուցմունքի արդյունքում մեկ այլ քրեական գործ կապվել է մեր քրեական գործի հետ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:

«Մեղադրական եզրակացության մեջ էլ ուղղակի գրված է, որ Մութաֆյանի և Օհանջանյանի մեղադրանքի և գործողությունների արդյունքում միջամտություն է փաստացի տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի գործով արդարացի որոշումների կայացման վրա, ոչ թե փորձ է տեղի ունեցել , այլ փաստացի դա տեղի է ունեցել: Այդ եզրահանգման հիմքը տուժող Դանիբեկյանի ցուցմունքն է, որտեղ ինքը փաստացի տեսնում է, որ կապ կա Օհանջանյանի և Քոչարյանի գործի միջև, այն պարագայում, երբ  Մութաֆյանն ու Օհանջանյանը Ռոբեր Քոչարյանի գործ բառը չեն ասել, Քոչարյան ազգանունը չեն ասել: Դատավորի մոտ որոշակի ներքին համազմունք է ձևավորված եղել, այդպիսի անհանագստություն է վերջինս ունեցել: Հիմա այդ պարագայում մենք ինչպե՞ս կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ մեկ նիստի ընթացքում ես և Աննա Դանիբեկյանը դատավարական հակառակորդներ ենք, մենք միմյանց հետ բարձր տոնով խոսելու ենք, ես ամեն կերպ կասկածի տակ եմ դնելու իր բոլոր պնդումները և իր տուժողի կարգավիճակը, վերջինս հակառակն է անելու իմ պաշտպանյալների նկատմամբ, բայց մի քանի օր հետո գալու ենք մեկ այլ գործով, և ես դիմեմ՝ հարգելի դատարան, վերջինս ինձ դիմի պաշտպան, կարող եք խոսել, կամ ոչ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ