«ՊԲ-ն հարավում հակառակորդին պատճառել է կորուստներ և հետ շպրտել ելման դիրքեր․․․», «Ոչնչացվել է թշնամու ականանետային դասակը․․․», «ՀՀ ԶՈւ-ը Ֆիզուլի քաղաքի և շրջակա գյուղերի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել․․․», «Հակառակորդը Քարվաճառի ուղղությամբ փորձել է ձեռնարկել ներթափանցման փորձ․․․»։ Այսպիսի պաշտոնական հաղորդագրություներով էր լցված պատերազմի 38-րդ օրը։
Որևէ մեկն այս ամենից չէր էլ կարող պատկերացում կազմել, որ պատերազմի ելքը մոտ օրերին կլինի կապիտուլյացիան։ Անգամ քարտեզով, եթե թշնամին ուներ այսքան առաջխաղացում միևնույն է որպես ելք կապիտուլյացիա պատկերացնել հնարավոր չէր։ Այդպիսին էր պաշտոնական քարոզչության փոխանցած տրամադրությունը։
Պատերազմի 38-րդ օրը, երբ արդեն Արցախի ոչ թե սահմանին այլ բուն Արցախում էր ռազմական գործողությունները, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը որոշել էր տեղեկատվական հարթակը գովազդի համար օգտագործել։
Օրվա ֆիլտրված լրահոսում պաշտոնական հաղորդարությունների կողքին վարչապետ Փաշինյանի հարցազրույցներն են։ Եթե հետհայացք գցենք, վարչապետը իր հարցազրույցներում պատերազմի ողջ ընթացքում կամ հորդորում էր աշխարհին ճանաչել Արցախի հանրապետությունը, կամ խոսում էր պատերազմին ներգրավված ահաբեկիչների մասին, կամ քաղաքակրթության մասին։
Պատերազմից հետո Փաշինյանը որևէ անգամ այս թեմաներով չխոսեց․․․ այս թիմի համար այլևս Արցախ գոյություն չունի, ավելին՝ եթե թշնամին սադրանքների է դիմում Արցախում, իշխող թիմը ՌԴ-ի ուղղությունն է ցույց տալիս՝ ապացուցելով, որ իրենք ամբողջովին հրաժարվել են Արցախից ու Արցախի հարցից։ Հարցեր ունեք՝ դիմեք ռուսական կողմին։
Պատերազմի 38-րդ օրը Ադրբեջանի պաշտոնական հրապարակումներն այսպիսին էին․․․ հայկական կողմի ռազմատեխնիկայի՝ տանկերի և հրանոթների ոչնչացման մասին։
Իսկ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, թե Ադրբեջանը՝ ցամաքային հետևակի, զորքերի և զրահատեխնիկայի առումով կարծես արդեն չկա, գոյություն չունի
Պատերազմի 38-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։
Պատերազմի 37-րդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։
Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը